Ուրախ լուր՝ Վիվա-ՄՏՍ բաժանորդների և Ռուսաստանում բնակվող նրանց մտերիմների համար:
Այժմ Ռուսաստանի «ՄՏՍ», «ՄեգաՖոն» և «Բիլայն» բջջային օպերատորների բաժանորդները Վիվա-ՄՏՍ-ի՝ իրենց մտերիմների և հարազատների բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը կարող են հեշտությամբ լիցքավորել ռուսաստանյան համարից՝ ընդամենը մեկ հպումով ցանկացած պահի:
Ի դեպ, մինչև 2021թ. մարտի 31-ը (ներառյալ) «ՄՏՍ»-ի համարից լիցքավորման դեպքում լիցքավորող բաժանորդը ստանում է գումարի 10% քեշբեք: Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:
«ՄՏՍ», «ՄեգաՖոն» և «Բիլայն» օպերատորների բաժանորդները կարող են լիցքավորել Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշիվը իրենց բջջային հեռախոսից՝ ուղարկելով հետևյալ SMS հաղորդագրությունը՝ 3116 կարճ համարին՝ հետևյալ ձևաչափով.
37494XXXXXX 100,
կամ՝
374_ _XXXXXXX 100
որտեղ՝
37494XXXXXX-ը լիցքավորվող հեռախոսահամարն է, 100-ը` լիցքավորման գումարը (նշվում է ռուբլիով)
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: