Այժմ ամեն ամիս դու հնարավորություն ունես «Զանգակ» գրատների ցանցից գնելու հինգ անուն գիրք՝ 15% զեղչով:
Զեղչը կարելի է ստանալ «My Viva-MTS» հավելվածում հասանելի բարկոդի միջոցով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել «Զանգակ» գրատանը՝ գնում կատարելիս:
Հավելվածը հասանելի է թե՛ «Play Store»-ում և թե՛ «App Store»-ում:
Այս ամիս զեղչվող հինգ գրքերն են.
«Մեծն Գեթսբի», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Աղախնի պատմությունը», Մարգրեթ Աթվուդ
«Չթողնես ինձ երբեք», Կաձուո Իշիգուրո
«Ուտել, աղոթել, սիրել», Էլիզաբեթ Գիլբերթ
«Ճանապարհին» (բնագիր գլանափաթեթ), Ջեք Քերուեք
Գրքերի անվանումները հասանելի են նաև սոցիալական ցանցերում Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական էջերում:
Ի դեպ, զեղչված գրքերը գնելիս քանակական սահմանափակում չկա:
Զեղչը կիրառելի չէ «Զանգակ» գրատան առցանց էջում գիրք գնելիս:
Զեղչը գործում է միայն հայալեզու գրքերի համար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: