VoLTE ծառայություններն արդեն հասանելի են Վիվա-ՄՏՍ-ի ցանցում: VoLTE-ն նոր սերնդի տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս զանգեր կատարել 4G/LTE ցանցի միջոցով: VoLTE-ով ձայնային կապի որակը առավել բարձր է, իսկ միացումը տեղի է ունենում 1,5-2վրկ ընթացքում:
Որո՞նք են VoLTE տեխնոլոգիայով զանգեր կատարելու առավելությունները.
Ի՞նչ է անհրաժեշտ VoLTE կապից օգտվելու համար
Որտե՞ղ է հասանելի VoLTE կապը
VoLTE կապը հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի ծածկույթում:
Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ VoLTE կապը միացված է
Եթե օգտվում եք «Android» օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններից, ապա սարքի էկրանին VoLTE կապը միանալիս հայտնվում է HD նշանը: «iOS»-ի դեպքում էկրանին միացումը չի երևում, հետևաբար միացումը կարող եք ստուգել սարքի կարգավորումներում: Բացի այդ, VoLTE առկայության դեպքում զանգի ընթացքում պահպանվում է ցանցին միացված լինելու նշանը և դուք խոսելուն զուգահեռ կարող եք շարունակել օգտվել 4G ինտերնետից:
VoLTE-ի կարգավիճակը ստուգել նաև կարելի է *412# հրահանգի միջոցով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: