Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը՝ «Եվրատեսիլը», այս տարի տեղի կունենա Վիեննայում։
Համաեվրոպական մրցույթի ընթացքում Viva-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Վաղը՝ մայիսի 14-ին, տեղի կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, իսկ եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին:
Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել՝ 1004 կարճ համարին մասնակից երկրի համարը պարունակող SMS ուղարկելով: Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում՝ հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոններ․
1004 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի գինը 150 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գումարը գանձվում է՝ անկախ քվեի վավեր կամ անվավեր լինելուց:
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ծառայությունը մատուցում է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010512888 հեռախոսահամարով:
Viva-ն բոլոր մասնակիցներին հաջողություն է մաղթում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: