Viva-ն ներկայացնում է «M2M Tracker Line» նոր հետվճարային սակագնային պլանը` GPS թրեքերների և այլ M2M սարքերի համար։ Այն հնարավորություն է տալիս սարքերը միացնել բջջային ցանցին և փոխանցել տվյալներ՝ սարքերի աշխատանքին հեռակա հետևելու և դրանք կառավարելու համար։
Ընտրեք առաջարկվող երեք տարբերակներից մեկը և օգտվեք ամեն ամիս թարմացվող ինտերնետ փաթեթից՝ տարեկան վճարով։
Viva-ն առաջարկում է «M2M Tracker Line» սակագնային պլանի 3 տարբերակ․
| Սակագնային պլան | Ամսական ինտերնետ փաթեթ | Տարեկան վճար (ՀՀ դրամ) |
|---|---|---|
| M2M Tracker Start | 100 ՄԲ | 2 200 |
| M2M Tracker Advance | 200 ՄԲ | 3 300 |
| M2M Tracker Pro | 500 ՄԲ | 5 400 |
Քարտի տրամադրման պայմաններ
Միացման վճար – 0 ՀՀ դրամ
Ինչպես բաժանորդագրվել սակագնային պլանին
Բաժանորդագրվելու համար այցելեք Viva-ի ցանկացած սպասարկման կենտրոն կամ կապ հաստատեք հաճախորդների գծով պատասխանատուի հետ։
Այլ պայմաններ
SIM քարտի փոփոխություն – 500 դրամ
Յուրաքանչյուր ՄԲ-ի սակագինը՝ ներառված փաթեթը սպառելուց հետո – 11 ՀՀ դրամ/ՄԲ
Արագություն –մինչև 512 Կբիթ/վրկ
Խոսելաժամանակ
Դեպի Viva ցանց – 100 ՀՀ դրամ/րոպե
Դեպի ՀՀ այլ բջջային և ֆիքսված ցանցեր – 100 ՀՀ դրամ/րոպե
SMS
Դեպի Viva ցանց – 20 ՀՀ դրամ/SMS
Այլ ուղղություններով – 20 ՀՀ դրամ/SMS
Բոլոր գները ներառում են ԱԱՀ։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: