Ձեզ անհրաժեշտ է ներքին ցանց, սակայն Ձեր աշխատակիցները մշտապես շարժման մեջ են կամ գտնվում են հանրապետության տարբեր հատվածներո՞ւմ: Բաժանորդագրվեք Վիվա-ՄՏՍ-ի «VLAN» փաթեթին և կունենաք վիրտուալ շարժական ներքին ցանց Հայաստանի ողջ տարածքում:
Փաթեթը թույլ է տալիս որակյալ կապ հաստատել ինչպես համակարգիչների այնպես էլ ցանցային այլ սարքավորումների միջև, ինչպես նաև ընդլայնել առկա ցանցը հանրապետության ողջ տարածքով: Պարզապես ձեռք բերեք հետվճարային «VLAN» փաթեթ անհրաժեշտ թվով քարտերով, տեղադրեք դրանք համապատասխան մոդեմների մեջ և առկա ներքին ցանցը օպտիկամանրաթելային կամ այլ կապուղու միջոցով համակցեք Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հետ:
Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է «VLAN» փաթեթի 3 տարբերակ, որոնցից կարող եք ընտրել Ձեր կարիքներին առավել համապատասխանը.
Փաթեթ | Առավելագույն արագություն (ներբեռնում և վերբեռնում) | Ամսավճար (դրամ) |
---|---|---|
«VLAN 512» | 512 Կբիթ/վրկ | 2500 |
«VLAN 1024» | 1024 Կբիթ/վրկ | 8000 |
«VLAN 8» | 8192 Կբիթ/վրկ | 4000 |
Քարտի տրամադրման պայմաններ
Միացման վճար - 0 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 2000 դրամ
Հատուկ առաջարկ - «VLAN 1024» փաթեթին առնվազն 1 տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմը տրամադրվում է անվճար
«VLAN» փաթեթի բաժանորդները կարող են նաև ուղարկել և ստանալ SMS հաղորդագրություններ անմիջապես համակարգչից:
SMS | դրամ/SMS |
---|---|
Դեպի Վիվա-ՄՏՍ-ի ցանց | 10 |
Այլ ուղղություններով | 20 |
Այլ պայմաններ
Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
Համարի փոփոխություն - 1000 դրամ
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
կամ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: