1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Ռոումինգ 
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված կապ և Թի-Վի
    • Օգնություն
    • Գնումներ
    • Աշխատանք
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Աշխատանք
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Բջջային կապ
    Կորպորատիվ լուծումներ
    • Smart Business
    • Կորպորատիվ փաթեթներ
    • Կորպորատիվ սմարթֆոն
    • Արխիվ
    Բջջային լայնաշերտ հասանելիություն
    • 4G երթուղիչ
    Ռոումինգ և միջազգային միացում
    • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
    • Զանգեր արտերկիր
    Օգնություն
    • Բաժանորդների սպասարկում
    • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
    • Ինքնասպասարկման ծառայություններ
    • Օգտակար տեղեկություններ
    • Հաշվի հետ կապված գործողություններ
    • Սպասարկման գոտի
    • Ծառայություններ
    Ինտերնետ
    • Data unlim
    • Ինտերնետ-փաթեթ
    • Իրական IP
    • Ապահով ցանց
    • Արխիվ
  • Բիզնես կապ
    Ձայնային կապի լուծումներ
    • SIP Talk
    • SIP Trunk
    • Ֆիքսված կարճ համար
    • «0-800 Toll-Free» ծառայություն
    • Կորպորատիվ գրասենյակային հեռախոս
    • Արխիվ
    ԱՀԿ
    • Վիրտուալ ԱՀԿ
    Տվյալների փոխանակման լուծումներ
    • Տվյալների փոխանցում
    • DPRS
    • Բիզնես TV
    Ինտերնետ հասանելիություն
    • «Իրական IP» ծառայություն
    • Տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Հաճախորդների աջակցման կարգ
  • M2M և IoT
    M2M Tracker Plus
    • Արխիվ
    VLAN
    • Արխիվ
  • Ամպային և ՏՏ լուծումներ
    Վեբ
    • Համատեղակայում
    • Հոսթինգ
    • Դոմենի գրանցում
    Ամպային ծառայություններ
    • Ենթակառուցվածքը որպես ծառայություն
    • «Veeam» պահուստային պատճենում
    • Սերվերային Աջակցման Ծառայություններ
    • Microsoft 365
    Omnichannel լուծումներ
    • Բիզնես Հաբ
    • SMS Verify ծառայություն
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
  • Բջջային կապ
  • Բիզնես կապ
  • M2M և IoT
  • Ամպային և ՏՏ լուծումներ
Մեր մասին
Ավելին
Բջջային կապ
  • Կորպորատիվ լուծումներ
  • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
  • Բջջային լայնաշերտ հասանելիություն
  • Ռոումինգ և միջազգային միացում
  • Օգնություն
  • Ինտերնետ
Բիզնես կապ
  • Ձայնային կապի լուծումներ
  • ԱՀԿ
  • Տվյալների փոխանակման լուծումներ
  • Ինտերնետ հասանելիություն
  • Բիզնես TV
M2M և IoT
  • M2M Tracker Plus
  • VLAN
Ամպային և ՏՏ լուծումներ
  • Վեբ
  • Ամպային ծառայություններ
  • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
  • Omnichannel լուծումներ
Կորպորատիվ լուծումներ
  • Smart Business
  • Կորպորատիվ փաթեթներ
  • Կորպորատիվ սմարթֆոն
  • Արխիվ
Դարձեք կորպորատիվ բաժանորդ
Բջջային լայնաշերտ հասանելիություն
  • 4G երթուղիչ
Ռոումինգ և միջազգային միացում
  • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
  • Զանգեր արտերկիր
Օգնություն
  • Բաժանորդների սպասարկում
  • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
  • Ինքնասպասարկման ծառայություններ
  • Օգտակար տեղեկություններ
  • Հաշվի հետ կապված գործողություններ
  • Սպասարկման գոտի
  • Ծառայություններ
Ինտերնետ
  • Data unlim
  • Ինտերնետ-փաթեթ
  • Իրական IP
  • Ապահով ցանց
  • Արխիվ
Ձայնային կապի լուծումներ
  • SIP Talk
  • SIP Trunk
  • Ֆիքսված կարճ համար
  • «0-800 Toll-Free» ծառայություն
  • Կորպորատիվ գրասենյակային հեռախոս
  • Արխիվ
ԱՀԿ
  • Վիրտուալ ԱՀԿ
Տվյալների փոխանակման լուծումներ
  • Տվյալների փոխանցում
  • DPRS
  • Բիզնես TV
Ինտերնետ հասանելիություն
  • «Իրական IP» ծառայություն
  • Տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Հաճախորդների աջակցման կարգ
Բիզնես TV
M2M Tracker Plus
  • Արխիվ
VLAN
  • Արխիվ
Վեբ
  • Համատեղակայում
  • Հոսթինգ
  • Դոմենի գրանցում
Ամպային ծառայություններ
  • Ենթակառուցվածքը որպես ծառայություն
  • «Veeam» պահուստային պատճենում
  • Սերվերային Աջակցման Ծառայություններ
  • Microsoft 365
Դարձեք կորպորատիվ բաժանորդ
Omnichannel լուծումներ
  • Բիզնես Հաբ
  • SMS Verify ծառայություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Բիզնես լուծումներ
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Viva-ի աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ձեռք է բերել ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմ

06 մայիսի 2026

Viva-ն, հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությանը, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին այս անգամ էլ աջակցել է ժամանակակից ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմ ձեռք բերելու հարցում։

 

Այս առիթով վերականգնողական կենտրոն է այցելել Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, ով շրջել է բուժկենտրոնով, ծանոթացել գործիքակազմի կիրառման հնարավորություններին և շփվել բուժանձնակազմի ու վիրավորում ստացած զինվորների հետ։

 

««Զինվորի տունն» առանցքային դեր ունի վիրավորում ստացած զինվորների առողջության վերականգնման և վերաինտեգրման գործընթացում, իսկ Viva-ում մենք կարևորում ենք, որ մեր աջակցությունը լինի նպատակային և իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի որակի վրա։ Վստահ ենք, որ տրամադրված ժամանակակից սարքերն ու գործիքները կօգնեն մեր բժիշկներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը՝ ապահովելով անվտանգ և բարձրակարգ բուժում, իսկ բուժառուներին՝ արագ և լիարժեք վերականգնում»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

 

Էնդոսկոպիկ վիրաբուժությունն այսօր ժամանակակից բժշկության կարևորագույն ուղղություններից մեկն է։ Փոխարինելով բաց վիրահատություններին՝ այս մեթոդն ապահովում է նվազագույն ինվազիվություն և առավելագույն արդյունավետություն, իսկ բուժառուի համար՝ ավելի կարճ վերականգնողական փուլ և հետվիրահատական բարդությունների ցածր ռիսկ։

 

«Viva ընկերության աջակցությամբ մեր վերջին նախագիծը մեկ ամբողջական շենք էր, որի կառուցումը ֆինանսավորեց առաջատար օպերատորը և որն այժմ ծառայում է որպես շատ կարևոր ծրագրի իրականացման տարածք՝ «Կյանքի սենյակի» և տղաների նոր ճաշարանի տարածքներն են դրանք: Եվ առհասարակ Viva ընկերությունը պարբերաբար ձեռք է մեկնում «Զինվորի տանը»՝ տարբեր ծրագրերի իրականացման հարցում: Այս անգամ ընկերությունը մեզ աջակցեց ձեռք բերել կարևորագույն սարքավորումներ, որոնց անհրաժեշտությունը մեր զինվորները շատ ունեին: Ուրոլոգիական վիրահատությունները մեր տղաների դեպքում ոչ պակաս կարևոր են, քան բուն վերականգնողական բուժումը, քանի որ տարբեր վիրավորումների հետևանքով անշարժ կամ նստակյաց կյանքով ապրող մարդկանց մոտ բազմաթիվ ուրոլոգիական խնդիրներ են առաջանում»,- ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

 

«Օլիմպուս» ընկերության (էնդոսկոպիկ վիրաբուժության մեջ համարվում է ամենաբարձրակարգը) ուրոլոգիական  էնդոսկոպիկ միջամտությունների վերջին սերնդի  սարքավորումների շնորհիվ «Զինվորի տունը» հնարավորություն կունենա բարձրացնելու բուժառուների ախտորոշման ճշգրտությունը, բարելավել շահառուների բուժման և վիրահատության որակը՝ խիստ կրճատելով հետվիրահատական հիվանդանոցային օրերը և նվազագույնի հասցնելով բարդությունների ռիսկերը:

«Նստակյաց կամ անշարժ կյանքի, այսպես կոչված, բարդ կողմը միայն անշարժությունը չէ. եթե չլինի ճիշտ ապրելակերպ, պարբերական վերականգնողական բուժում, հատուկ սարքավորումներով մարդու մարմնի ճիշտ շարժումների ապահովում, կարող են նոր բազմաթիվ առողջական խնդիրներ առաջանալ՝ ներքին օրգանների հետ կապված: Ինչ խոսք, «Զինվորի տունը» հոգում է և ունի բոլոր այն սարքավորումներն ու մասնագիտական թիմը, որպեսզի տղաների առողջությունը անշարժության պատճառով չտուժի, սակյան երբեմն բարդություններն անխուսափելի են: Այդ բարդություններից են ուրոլոգիական խնդիրները: Դրանք մեծապես ազդում են կյանքի որակի վրա: Viva ընկերությունն այսօր «Զինվորի տանն» աջակցում է, որ տեղում, հենց մեր վիրահատարաններում կարողանանք լապարոսկոպիկ վիրահատություններ կատարել: Միջամտության այս տեսակը, նախ՝ զգալիորեն կրճատում է հետվիրահատական վերականգնման շրջանը, կատարվում է նվազագույն տրավմայով, բացի այդ՝ վիրահատություններն այսուհետև, փաստորեն կկատարվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ամբողջովին հարմարեցված՝  մեր վիրահատարաններում: Հենց այսօր կատարվել է առաջին միջամտությունը, բուժառուն 44-օրյա պատերազմի մասնակից է»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 

Այցի շրջանակում Viva-ի գլխավոր տնօրենը շրջել է վերջերս ընկերության աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքով, որտեղ ոչ միայն զինհաշմանդամները, այլև քաղաքացիական անձինք ստանում են սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժում: Իսկ երկրորդ հարկը «Զինվորի տան» շահառուների համար ծառայում է որպես ճաշարան և տարբեր միջոցառումների իրականացման սրահ:

 

Այցի ավարտին Viva ընկերության գլխավոր տնօրենը և այլ աշխատակիցներ զինհաշմանդամների հետ միասին բեկորներ տեղադրեցին Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի խճանկարին: Սա «Հայաստան 301» ծրագրի մի մաս է, որը խորհրդանշում է տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների աջակցությունը զինվորներին, իսկ խճանկարը միասնաբար հավաքել-գունավորելը խորհրդանշում է զինվորանվեր այս գործը միասին կատարելը:

 

Համագործակցության այս փուլում՝ ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմի ձեռքբերման նպատակով, Viva-ն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին տրամադրել է 25 միլիոն դրամի աջակցություն։

  • Բջջային կապ
    • Կորպորատիվ լուծումներ
    • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
    • Բջջային լայնաշերտ հասանելիություն
    • Ռոումինգ և միջազգային միացում
    • Օգնություն
    • Ինտերնետ
  • Բիզնես կապ
    • Ձայնային կապի լուծումներ
    • ԱՀԿ
    • Տվյալների փոխանակման լուծումներ
    • Ինտերնետ հասանելիություն
    • Բիզնես TV
  • M2M և IoT
    • M2M Tracker Plus
    • VLAN
  • Ամպային և ՏՏ լուծումներ
    • Վեբ
    • Ամպային ծառայություններ
    • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
    • Omnichannel լուծումներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2026 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: