1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • 5G+
    • Ookla®
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Ռոումինգ 
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված կապ և Թի-Վի
    • Օգնություն
    • Գնումներ
    • Աշխատանք
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Աշխատանք
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Բջջային կապ
    Կորպորատիվ լուծումներ
    • Smart Business
    • Կորպորատիվ փաթեթներ
    • Կորպորատիվ սմարթֆոն
    • Արխիվ
    Բջջային լայնաշերտ հասանելիություն
    • 4G երթուղիչ
    Ռոումինգ և միջազգային միացում
    • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
    • Զանգեր արտերկիր
    Օգնություն
    • Բաժանորդների սպասարկում
    • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
    • Ինքնասպասարկման ծառայություններ
    • Օգտակար տեղեկություններ
    • Հաշվի հետ կապված գործողություններ
    • Սպասարկման գոտի
    • Ծառայություններ
    Ինտերնետ
    • Data unlim
    • Ինտերնետ-փաթեթ
    • Իրական IP
    • Ապահով ցանց
    • Արխիվ
  • Բիզնես կապ
    Ձայնային կապի լուծումներ
    • SIP Talk
    • SIP Trunk
    • Ֆիքսված կարճ համար
    • «0-800 Toll-Free» ծառայություն
    • Կորպորատիվ գրասենյակային հեռախոս
    • Արխիվ
    ԱՀԿ
    • Վիրտուալ ԱՀԿ
    Տվյալների փոխանակման լուծումներ
    • Տվյալների փոխանցում
    • DPRS
    • Բիզնես TV
    Ինտերնետ հասանելիություն
    • «Իրական IP» ծառայություն
    • Տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Հաճախորդների աջակցման կարգ
  • M2M և IoT
    M2M Tracker Plus
    • Արխիվ
    VLAN
    • Արխիվ
  • Ամպային և ՏՏ լուծումներ
    Վեբ
    • Համատեղակայում
    • Հոսթինգ
    • Դոմենի գրանցում
    • Արխիվ
    Ամպային ծառայություններ
    • Ենթակառուցվածքը որպես ծառայություն
    • «Veeam» պահուստային պատճենում
    • Սերվերային Աջակցման Ծառայություններ
    • Microsoft 365
    Omnichannel լուծումներ
    • Բիզնես Հաբ
    • SMS Verify ծառայություն
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
  • Բջջային կապ
  • Բիզնես կապ
  • M2M և IoT
  • Ամպային և ՏՏ լուծումներ
Մեր մասին
Ավելին
Բջջային կապ
  • Կորպորատիվ լուծումներ
  • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
  • Բջջային լայնաշերտ հասանելիություն
  • Ռոումինգ և միջազգային միացում
  • Օգնություն
  • Ինտերնետ
Բիզնես կապ
  • Ձայնային կապի լուծումներ
  • ԱՀԿ
  • Տվյալների փոխանակման լուծումներ
  • Ինտերնետ հասանելիություն
  • Բիզնես TV
M2M և IoT
  • M2M Tracker Plus
  • VLAN
Ամպային և ՏՏ լուծումներ
  • Վեբ
  • Ամպային ծառայություններ
  • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
  • Omnichannel լուծումներ
Կորպորատիվ լուծումներ
  • Smart Business
  • Կորպորատիվ փաթեթներ
  • Կորպորատիվ սմարթֆոն
  • Արխիվ
Դարձեք կորպորատիվ բաժանորդ
Բջջային լայնաշերտ հասանելիություն
  • 4G երթուղիչ
Ռոումինգ և միջազգային միացում
  • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
  • Զանգեր արտերկիր
Օգնություն
  • Բաժանորդների սպասարկում
  • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
  • Ինքնասպասարկման ծառայություններ
  • Օգտակար տեղեկություններ
  • Հաշվի հետ կապված գործողություններ
  • Սպասարկման գոտի
  • Ծառայություններ
Ինտերնետ
  • Data unlim
  • Ինտերնետ-փաթեթ
  • Իրական IP
  • Ապահով ցանց
  • Արխիվ
Ձայնային կապի լուծումներ
  • SIP Talk
  • SIP Trunk
  • Ֆիքսված կարճ համար
  • «0-800 Toll-Free» ծառայություն
  • Կորպորատիվ գրասենյակային հեռախոս
  • Արխիվ
ԱՀԿ
  • Վիրտուալ ԱՀԿ
Տվյալների փոխանակման լուծումներ
  • Տվյալների փոխանցում
  • DPRS
  • Բիզնես TV
Ինտերնետ հասանելիություն
  • «Իրական IP» ծառայություն
  • Տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Հաճախորդների աջակցման կարգ
Բիզնես TV
M2M Tracker Plus
  • Արխիվ
VLAN
  • Արխիվ
Վեբ
  • Համատեղակայում
  • Հոսթինգ
  • Դոմենի գրանցում
  • Արխիվ
Ամպային ծառայություններ
  • Ենթակառուցվածքը որպես ծառայություն
  • «Veeam» պահուստային պատճենում
  • Սերվերային Աջակցման Ծառայություններ
  • Microsoft 365
Դարձեք կորպորատիվ բաժանորդ
Omnichannel լուծումներ
  • Բիզնես Հաբ
  • SMS Verify ծառայություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Բիզնես լուծումներ
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Քամ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիրն է

07 հոկտեմբերի 2026

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական ​​մրցանակին արժանացածների շարքը համալրվել է տեխնոլոգիական ոլորտի ևս մեկ ականավոր ներկայացուցչով։ Տեխնոլոգիական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր Քամ Ղաֆարիանն ընտրվել է Հայաստանում և արտերկրում հեղինակություն ձեռք բերած Պետական ​​մրցանակի 2026 թվականի դափնեկիր:

Փոքր տարիքում տեսնելով «Apollo 11»-ի պատմական վայրէջքը Լուսնի վրա՝ Քամ Ղաֆարիանն այնպես է տպավորվել, որ իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։

2024 թվականի փետրվարին՝ Լուսնի վրա ամերիկյան վերջին վայրէջքից ավելի քան կես դար անց, «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռային շրջանում։

«Axiom Space»-ը, որի համահիմնադիրն ու գործադիր նախագահը Քամ Ղաֆարիանն է,  NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն հետ համագործությամբ իրականացնում է մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ կոմերցիոն անձնակազմով տիեզերական առաքելությունների և կոմերցիոն ուղեծրային ենթակառուցվածքի ստեղծման ծրագրեր։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ՝ 2026թ. դափնեկրին մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Բանախոսները տեղեկացրել են, որ ճարտարագետ, գործարար, «Axiom Space»-ի հիմնադիր և գործադիր նախագահ Քամ Ղաֆարիանը Հայաստանում կհյուրընկալվի նոյեմբերին:

2024 թվականի փետրվարին «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը պատմական վայրէջք կատարեց հարավային բևեռային շրջանում՝ դառնալով «Apollo 17»-ից հետո Լուսնի մակերևույթ հասած առաջին ամերիկյան տիեզերական սարքը և նմանատիպ առաջին կոմերցիոն առաքելությունը:

Լուսնային հարավային բևեռի ուսումնասիրությունը մի շարք պատճառներով մեծ նշանակություն ունի գիտության համար։ Գիտնականների կարծիքով՝ մշտապես ստվերում գտնվող խառնարաններում կարող են սառույցի պաշարներ լինել, որոնք հնարավոր կլինի օգտագործել ջուր, թթվածին և նույնիսկ վառելիք ստանալու համար՝ ապագա տիեզերական առաքելությունների համար։ Կան նաև տարածքներ, որտեղ արևի լույսը հասանելի է երկար ժամանակ, ինչը և հնարավորություն է ստեղծում արևային էներգիայի օգտագործման համար։ Բացի այդ, հարավային բևեռի հողն ու ապարները կարող են պահպանել Լուսնի և Արեգակնային համակարգի ձևավորման մասին հնագույն տեղեկություններ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշել է, որ մրցանակն ունի մի քանի կարևոր առաքելություն՝ բարձրացնելով Հայաստանի տեսանելիությունը միջազգային տեխնոլոգիական ոլորտում և ընդգծելով երկրի դերակատարությունը համաշխարհային տեխնոլոգիական օրակարգում։

«Անչափ կարևոր է նաև, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ երիտասարդներն առիթ ունեն շփվելու լեգենդար անձանց հետ, առաջին ձեռքից տեղեկանալու ոլորտի զարգացումների և միտումների մասին։ Նորարարությունների իրական արժեքը պայմանավորված է այն դրական փոփոխություններով, որոնք դրանք բերում են մարդկանց կյանքում, և այս մրցանակը կարևորում է հենց այդ գաղափարը։ Ուրախ եմ, որ Հայաստանում կան նախաձեռնություններ, որոնք արդեն 17 տարի շարունակվում են, և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում սատարել են այս բացառիկ նախաձեռնությանը»,- ասել է նախարարը։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հիմնվել  է 2009 թվականի հուլիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի  հրամանագրով: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է ոլորտում և  մարդկության կյանքում շրջադարձային արդյունքի հասած անհատների, որոնց   համաշխարհային բացառիկ ներդրումը ճանաչվել է  միջազգայնորեն: Նրանց՝ միջազգային ճանաչման արժանացած գլոբալ ներդրումը կարող է լինել տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս» ընկերությունն է։ Արդեն 17 տարի այս հեղինակավոր պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է:

Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Երբ երեխան նայում է Լուսնին, նա երազանք է տեսնում։ Քամ Ղաֆարիանի պատմությունը ցույց է տալիս, որ մի օր այդպիսի երազանքը կարող է փոխել աշխարհը։ Սակայն յուրաքանչյուր մեծ ձեռքբերման՝ տիեզերական սարքի, նոր տեխնոլոգիայի կամ մի ամբողջ արդյունաբերության հետևում կանգնած է մարդ, որը հավատացել է իր գաղափարին և համարձակություն է ունեցել անելու առաջին քայլը։ Մենք ցանկանում ենք, որ երեխաներն ու երիտասարդները Հայաստանում մեծանան սեփական ուժերի նկատմամբ նույնպիսի հավատով և որպեսզի, տեսնելով համաշխարհային առաջնորդների ձեռքբերումները, մտածեն՝ «Ես նույնպես կարող եմ», և Հայաստանը նրանց համար լինի վայր, որտեղ իրենց տաղանդը պահանջված է, գաղափարներն արժեք ունեն, և որտեղ կարող է սկսվել իրենց կյանքի մեծ ճանապարհը։ Հենց այդ պատճառով Viva-ն արդեն 17 տարի աջակցում է այս մրցանակին՝ Հայաստանը կապելով մարդկանց հետ, որոնք ընդլայնում են հնարավորի սահմանները։ Մեզ համար կապն առանձնահատուկ իմաստ է ստանում, երբ այն միավորում է տաղանդը հնարավորությունների հետ, երազանքը՝ վստահության, իսկ ոգեշնչումը՝ գործողության։ Եթե նման մարդկանց օրինակը թեկուզ մեկ երիտասարդի օգնի հավատալ սեփական ուժերին, անել առաջին քայլը և չընկրկել դժվարությունների առջև, նշանակում է՝ այդ կապն արդեն իսկ հսկայական արժեք ունի։ Գուցե հենց այսպես է սկսվում հաջորդ հայտնագործության պատմությունը, որով մի օր կհպարտանա Հայաստանը»»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Քամ Ղաֆարիանը տիեզերքի առևտրայնացման իր տեսլականն ունի. սկսած միջազգային տիեզերական հաջորդ կայանի կառուցումից մինչև Լուսնի և Մարսի վրա տիեզերական քաղաքների հիմնադրումը, տիեզերական ճանապարհորդությունների հասանելիության ընդլայնումը և միկրոգրավիտացիայի հնարավորությունների օգտագործումը՝ Երկրի վրա կիրառելի նոր տեխնոլոգիաներ մշակելու համար։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներն ընտրվում են միջազգային հանձնաժողովի կողմից:

«Քամ Ղաֆարիանն իրապես մարմնավորում է Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների պետական մրցանակի ոգին։ Նրա ուշագրավ ճանապարհը՝ Լուսնի վրա մարդկության առաջին քայլերով ոգեշնչված մանուկից մինչև տիեզերական հետազոտությունների ոլորտի առաջատար դառնալը, ցույց է տալիս, թե ինչպես կարող են համարձակ տեսլականն ու նորարարությունը նպաստել մարդկության առաջընթացին։ Երբ 2009 թվականին «Սինոփսիս»-ը նախաձեռնեց այս մրցանակը, նպատակն էր արժևորել տեխնոլոգիական ոլորտի այն առաջնորդներին, որոնց ներդրումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով երկարաժամկետ և նշանակալի ազդեցություն է ունենում մարդկության կյանքում։ Հայաստանի Հանրապետության կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք հպարտ ենք շարունակելու այս առաքելությունը, պատվելու Քամին՝ որպես մրցանակի 17-րդ դափնեկիր, և սպասում ենք նրան Հայաստանում հյուրընկալելուն»,- ասել է «Synopsys Armenia»-ի տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

17 տարվա ընթացքում Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներն են.

1. «Intel Corporation»-ի նախկին գործադիր տնօրեն Քրեյգ Բարեթ (2010թ.)

2. «Apple Inc.»-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակ (2011թ.)

3. «Synaptics, Inc.»-ի պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջին (2012)

4. Կիսահաղորդչային արդյունաբերության ավագ մասնագետների ընկերության նախագահ և «Techno Vision»-ի նախագահ Ցուգիո Մակիմոտո (2013)

5. «Cisco Systems»-ի զարգացման գլխավոր տնօրեն Մարիո Մացոլա (2014)

6. «Kaspersky Lab»-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկի (2015)

7. Ինտերնետի ռահվիրա և «Open-Root»-ի գլխավոր գործադիր տնօրեն Լուի Պուզեն (2016)

8. «Nest labs»-ի հիմնադիր, iPod-ի ստեղծող Թոնի Ֆադել (2017)

9. «National Instruments»-ի համահիմնադիր, դոկտոր Ջեյմս Թրուշարդ (2018)

10. Ունկաս Էնեասի և Հելեն Ուիթաքերի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Տակեո Կանադե (2019)

11. «Synopsys»-ի գլխավոր գործադիր համատնօրեն, դոկտոր Չի-Ֆուն Չան (2020)

12. «IBM»-ի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Ստոկ (2021)

13. «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայեն (2022)

14. «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթի (2023)

15. «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր՝ դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարա (2024)

16. «Analog Devices Inc.»-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշ (2025)

17. «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր Քամ Ղաֆարիան (2026)

  • Բջջային կապ
    • Կորպորատիվ լուծումներ
    • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
    • Բջջային լայնաշերտ հասանելիություն
    • Ռոումինգ և միջազգային միացում
    • Օգնություն
    • Ինտերնետ
  • Բիզնես կապ
    • Ձայնային կապի լուծումներ
    • ԱՀԿ
    • Տվյալների փոխանակման լուծումներ
    • Ինտերնետ հասանելիություն
    • Բիզնես TV
  • M2M և IoT
    • M2M Tracker Plus
    • VLAN
  • Ամպային և ՏՏ լուծումներ
    • Վեբ
    • Ամպային ծառայություններ
    • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
    • Omnichannel լուծումներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

ookla

 © 2026 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: