Ինչպե՞ս խուսափել ռոումինգում չնախատեսված ծախսերից
Եթե «ՎՈՅԱԺ» ծառայությունը հասանելի է Ձեր ուղևորության երկրում, ակտիվացրեք այն՝ մեկնելուց առաջ կամ հետո։ Բացի դա, անջատեք հավելվածների ավտոմատ թարմացումները, նախապես ներբեռնեք առանց ինտերնետ կապի օգտագործման համար անհրաժեշտ հավելվածները՝ քարտեզներ, թարգմանող հավելվածներ, ամրագրումների համար նախատեսված հավելվածներ և արժույթի փոխարկիչներ։ Իսկ ինտերնետի մնացորդին հետևեք Viva հավելվածի միջոցով կամ հավաքեք համապատասխան USSD հրահանգը՝ *106#, եթե ակտիվացրել եք 1-օրյա փաթեթ, կամ՝ եթե ակտիվացրել եք 30-օրյա փաթեթ, հավաքեք *107# հրահանգը։
Ի՞նչ է «ՎՈՅԱԺ» ծառայությունը
«ՎՈՅԱԺ» ծառայության միջոցով Viva-ի բաժանորդները կարող են ավելի քան ութսուն երկրում ռոումինգում օգտվել բջջային ինտերնետից ֆիքսված վճարով՝ խուսափելով չնախատեսված ծախսերից։ Ծառայությունն առաջարկում է փաթեթներ ինչպես 1-օրյա, այնպես էլ մինչև 30 օր տևողությամբ ճամփորդությունների համար՝ նախատեսված հանգստի կամ գործնական նպատակով մեկնողների համար։
Քանի՞ երկրում է «ՎՈՅԱԺ» ծառայությունը հասանելի
«ՎՈՅԱԺ» ծառայությունը հասանելի է ավելի քան ութսուն երկրում՝ ներառելով Իտալիան, Հունաստանը, Ֆրանսիան, Ավստրիան, Բելգիան, Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իսպանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, ԱՄՆն, Միացյալ Թագավորությունը և այլն։ Մանրամասն տեղեկությունների համար անցեք հղմամբ։
Ի՞նչ փաթեթներ է առաջարկում «ՎՈՅԱԺ» ծառայությունը
30-օրյա փաթեթներ․
1000 ՄԲ՝ 1500 ՀՀ դրամ
5000 ՄԲ՝ 4000 ՀՀ դրամ
8000 ՄԲ՝ 6000 ՀՀ դրամ
30-օրյա փաթեթի չօգտագործված ինտերնետի ծավալը հասանելի է նաև հաջորդ ուղևորության համար, եթե այն տեղի ունենա փաթեթի ակտիվացման օրվանից 30 օրվա ընթացքում։
Օրական փաթեթներ․
100 ՄԲ՝ 500 ՀՀ դրամ/օր
1000 ՄԲ՝ 500 ՀՀ դրամ/օր (բացառապես՝ ՄՏՍ Ռուսաստան)
50 ՄԲ՝ 500 ՀՀ դրամ/օր (Արգենտինայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Թաիլանդում)
Ինչպե՞ս ակտիվացնել «ՎՈՅԱԺ» ծառայությունը
«ՎՈՅԱԺ» ծառայությունը կարող եք ակտիվացնել «My Viva» հավելվածի միջոցով (նախընտրելի տարբերակ) կամ ստորև ներկայացված USSD հրահանգներով․
• օրական «ՎՈՅԱԺ» ծառայության ակտիվացում (ավտոմատ երկարաձգմամբ)՝ *106*1#
• օրական «ՎՈՅԱԺ» ծառայության ապաակտիվացում՝ *106*0#
• օրական փաթեթի մնացորդի/կարգավիճակի ստուգում՝ *106*3#
• 30-օրյա փաթեթի ընտրացանկի մուտք/մնացորդի ստուգում՝ *106#
• 30-օրյա 5000 ՄԲ փաթեթը՝ ավտոմատ երկարացմամբ ակտիվացում՝ *107*5000#
• 30-օրյա 8000 ՄԲ փաթեթը՝ ավտոմատ երկարացմամբ ակտիվացում` *107*8000#
• 30-օրյա 1000 ՄԲ փաթեթը՝ ավտոմատ երկարացմամբ ակտիվացում` *107*1000#
• 30-օրյա «ՎՈՅԱԺ» ծառայության ապաակտիվացում՝ *107*0#
• 30-օրյա փաթեթի ընտրացանկի մուտք/մնացորդի ստուգում՝ *107#
Ե՞րբ է ակտիվանում «ՎՈՅԱԺ» ծառայությունը և ե՞րբ է գումարը գանձվում
Ծառայությունն ակտիվանում է և ծառայության գումարը գանձվում է արտերկրում ռոումինգի ընթացքում ինտերնետին առաջին անգամ միանալիս։ «ՎՈՅԱԺ» ծառայության ակտիվացման վճար չի գանձվում։ Վճարը գանձվում է միայն ծառայությունից օգտվելու դեպքում։
Ռուսաստանում ՄՏՍ ցանցում ռոումինգից օգտվելիս «ՎՈՅԱԺ» ծառայության համար արդյո՞ք գործում են հատուկ պայմաններ
Այո։ Ռուսաստանի ՄՏՍ ցանցում ռոումինգից օգտվելիս Viva բաժանորդների համար գործում են հատուկ պայմաններ։ Ստանդարտ օրական «ՎՈՅԱԺ» փաթեթով տրամադրվում է 1000 ՄԲ ինտերնետ՝ 500 ՀՀ դրամով։
Կարո՞ղ եմ օգտագործել «Wi-Fi Calling»-ը ռոումինգի փոխարեն
Այո։ Viva-ի «Wi-Fi Calling» ծառայությունը հասանելի է արտասահմանում՝ հնարավորություն տալով բաժանորդներին կատարելու և ստանալու զանգեր արտերկրում ցանկացած Wi-Fi ցանցի միջոցով։ Սա հատկապես հարմար է այն տարածքներում, որտեղ բջջային կապի ազդանշանը թույլ է և կարող է զգալիորեն կրճատել ռոումինգում կատարվող զանգերի ծախսերը։
