Տրամադրվող ինտերնետ ծառայությունները սպառելուց կամ դրանց գործողության ժամկետի ավարտից հետո Viva-ի բաժանորդներին SMS ծանուցումներ ուղարկելու պարտավորություն չի կրում: Նշված ծանուցումներն ուղարկվում են չնախատեսված ծախսերից խուսափելու հարցում բաժանորդներին աջակցելու նպատակով՝ Viva-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում: Ուստի, SMS ծանուցումները բաժանորդի կողմից չստանալը կամ ուշացումը կարող է պայմանավորված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների բնականոն շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, բաժանորդի գտնվելու վայրի առանձնահատկություններից: Ծառայությունների օգտագործումից առաջացած հավելյալ ծախսերից խուսափելու համար` բաժանորդը պետք է համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկի իրեն տրամադրված ծառայությունների ծավալը և գործողության ժամկետը:
«Super BIT» ծառայությամբ տրամադրվող փաթեթը սպառելուց հետո կամ ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետից իր սակագնային պլանով նախատեսված սակագներով։
«Super BIT» տարբերակից օգտվելիս ինտերնետ փաթեթը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:
Հաշվի վրա բավարար գումար չլինելու դեպքում «Super BIT» ծառայության ավտոմատ երկարացման հնարավորությունը կապաակտիվանա:
«Super BIT» ծառայությունն ակտիվացրած լինելու դեպքում «BIT», «Super զույգ» և «Ջան-ջան» տարբերակ I ծառայություններն ակտիվացնել հնարավոր չէ և հակառակը՝ «BIT», «Super զույգ» և «Ջան-ջան» տարբերակ I ծառայություններն ակտիվացրած լինելու դեպքում «Super BIT» ծառայությունն ակտիվացնել հնարավոր չէ:
«Super BIT» ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում:
«Super BIT» ծառայության ավտոմատ երկարացման հնարավորությունն ապաակտիվանում է, եթե քարտը կասեցված է կամ արգելափակված է:
Ակտիվացված «BIT», «Super BIT», «Super զույգ» կամ «Ջան-ջան» ունենալու դեպքում «Super BIT+» ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել: Նույն կերպ, ակտիվացված «Super BIT+» ծառայության դեպքում հնարավոր չէ ակտիվացնել «BIT», «Super BIT», «Super զույգ» կամ «Ջան-ջան» ծառայությունները:
«Super BIT» ծառայությունն ավտոմատ երկարացման հնարավորությամբ ակտիվացրած բաժանորդների համար ծառայությունն ավտոմատ կերկարացվի 500 ՄԲ փաթեթը սպառելուց կամ ծառայության գործողության ժամկետը սպառվելուց հետո: Երկու դեպքում էլ՝ բաժանորդը տեղեկացվում է SMS-ի միջոցով:
«Super BIT» ծառայության ակտիվացման կամ ավտոմատ երկարացման ժամանակ խորհուրդ է տրվում չօգտվել ձայնային, ինտերնետ կամ SMS ծառայություններից, քանի որ, համակարգի տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, «Super BIT» ծառայության ակտիվացումը, հնարավոր է, չհաջողվի:
«Super BIT» ծառայությունը հասանելի է «Viva», «X», «Y», «Z», «START», «START+», «Արև», «Արև մարզային», «VOXI», «GO», «ԵՍ», «Ալո մենք», «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին, ինչպես նաև «UNLIM», «UNLIM Basic» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներին՝ ակտիվ փաթեթներ չունենալու դեպքում։ «Super BIT» ծառայությունը հասանելի է նաև «RED 7900», «RED 7500» սակագնային պլանների բաժանորդներին, ինչպես նաև «RED 10500», «RED 10900», «RED 14000», «RED 14900» սակագնային պլանի բաժանորդներին՝ ակտիվ փաթեթներ չունենալու դեպքում:
«Super BIT» ծառայության ավտոմատ երկարացման հնարավորությունը հասանելի է «GO», «ԵՍ», «Ալո մենք», «Բարբառ» սակագնային պլանների բաժանորդներին։
«Super BIT» ծառայությունը ռոումինգում հասանելի չէ: Ծանոթացեք ծառայությունների սակագներին ռոումինգում
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
| Գործողություն | Հրահանգ |
|---|---|
| «Super BIT» ծառայության ակտիվացման ավտոմատ երկարացում | *778*01# |
| «Super BIT» ծառայության ակտիվացման ավտոմատ երկարացման ապաակտիվացում | *778*00# |
| Ցանկացած տիպի ակտիվ «Super BIT» ծառայության ապաակտիվացում | *778*000# |
«Super BIT» ծառայությունը կարելի է կարգավորել՝ պարզապես զանգահարելով 111 և հետևելով ձայնային հրահանգներին:
Ծառայության ավտոմատ ակտիվացման հնարավորությունը հասանելի չէ «Viva», «X», «Y», «Z», «Արև», «START» և «START+» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: