Տրամադրվող ինտերնետ ծառայությունները սպառելուց կամ դրանց գործողության ժամկետի ավարտից հետո Viva-ի բաժանորդներին SMS ծանուցումներ ուղարկելու պարտավորություն չի կրում: Նշված ծանուցումներն ուղարկվում են չնախատեսված ծախսերից խուսափելու հարցում բաժանորդներին աջակցելու նպատակով՝ Viva-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում: Ուստի, SMS ծանուցումները բաժանորդի կողմից չստանալը կամ ուշացումը կարող է պայմանավորված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների բնականոն շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, բաժանորդի գտնվելու վայրի առանձնահատկություններից: Ծառայությունների օգտագործումից առաջացած հավելյալ ծախսերից խուսափելու համար` բաժանորդը պետք է համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկի իրեն տրամադրված ծառայությունների ծավալը և գործողությաւն ժամկետը:
«BIT» ծառայությամբ տրամադրվող փաթեթը սպառելուց հետո կամ ծառայության գործողության ժամկետի ավարտից հետո բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետից իր սակագնային պլանով նախատեսված սակագներով։
«BIT» տարբերակից օգտվելիս ինտերնետը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում: Բաժանորդը հնարավորություն ունի ինտերնետ-փաթեթը սպառելուց հետո կրկին ակտիվացնել համապատասխան ծառայությունը։
Հաշվի վրա բավարար գումար չլինելու դեպքում «BIT» ծառայության ավտոմատ երկարացման հնարավորությունը կապաակտիվանա:
«BIT» ծառայությունն ակտիվացրած լինելու դեպքում «Super BIT», «Super զույգ» և «Ջան-ջան» տարբերակ I ծառայություններն ակտիվացնել հնարավոր չէ և հակառակը՝ «Super BIT», «Super զույգ» և «Ջան-ջան» տարբերակ I ծառայություններն ակտիվացրած լինելու դեպքում «BIT» ծառայությունն ակտիվացնել հնարավոր չէ:
«BIT» ծառայությունը հասանելի չէ «Բիզնես վերահսկում» սակագնային պլանի բաժանորդների համար:
Ծառայությունը Viva-ի մեկ այլ բաժանորդ համար ակտիվացնել ասելով` պետք է հասկանալ համապատասխան ծառայության ստացման իրավունքի փոխանցում:
«BIT» ծառայության ավտոմատ երկարացման հնարավորությունն ապաակտիվանում է, եթե քարտը կասեցված է կամ արգելափակված է:
«BIT» ծառայությունն ավտոմատ երկարացման հնարավորությամբ ակտիվացրած բաժանորդների համար ծառայությունն ավտոմատ կերկարացվի 200 ՄԲ փաթեթը սպառելուց կամ ծառայության գործողության ժամկետը սպառվելուց հետո: Երկու դեպքում էլ՝ բաժանորդը տեղեկացվում է SMS-ի միջոցով:
«BIT» ծառայության ակտիվացման կամ ավտոմատ երկարացման ժամանակ խորհուրդ է տրվում չօգտվել ձայնային, ինտերնետ կամ SMS ծառայություններից, քանի որ, համակարգի տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, «BIT» ծառայության ակտիվացումը, հնարավոր է, չհաջողվի:
«BIT» ծառայությունը հասանելի է «Viva», «X», «Y», «Z», «START», «START+», «Արև»,«Արև մարզային», «VOXI», «GO», «ԵՍ», «Ալո մենք», «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին, ինչպես նաև «UNLIM», «UNLIM Basic» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներին՝ ակտիվ փաթեթներ չունենալու դեպքում։ «BIT» ծառայությունը հասանելի է նաև «RED 7900», «RED 7500» սակագնային պլանների բաժանորդներին, ինչպես նաև «RED 10500», «RED 10900», «RED 14000», «RED 14900» սակագնային պլանի բաժանորդներին՝ ակտիվ փաթեթներ չունենալու դեպքում: Միայն նշված սակագնային պլանների բաժանորդները կարող են երրորդ կողմի համար ակտիվացնել «BIT» ծառայությունը:
«BIT» ծառայության ավտոմատ երկարացման հնարավորությունը հասանելի է «GO», «ԵՍ», «Ալո մենք», «Բարբառ» սակագնային պլանների բաժանորդներին։
«BIT» ծառայությունը ռոումինգում հասանելի չէ: Ծանոթացեք ծառայությունների սակագներին ռոումինգում:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ::
| Գործողություն | Հրահանգ |
|---|---|
| BIT ծառայության ակտիվացում | *777*1# |
| BIT ծառայության ակտիվացում ավտոմատ երկարացմամբ | *777*01# |
| BIT ծառայության ավտոմատ երկարացման ապաակտիվացում | *777*00# |
| Ծառայության կարգավիճակի և օգտագործած ՄԲ ստուգում | *777# |
| BIT ծառայության ակտիվացում մեկ այլ բաժանորդի համար | *777*0XXXXXXXX*1# |
| Ցանկացած տիպի ակտիվ BIT ծառայության ապաակտիվացում` բացառությամբ մեկ այլ բաժանորդի համար | *777*000# |
«BIT» ծառայությունը կարելի է կարգավորել՝ պարզապես զանգահարելով 111 և հետևելով ձայնային հրահանգներին
«BIT» ծառայությունը նաև կարելի է ակտիվացնել Viva-ի բաժանորդ ընկերների և մտերիմների համար՝ 1 օրով ուղարկելով *777*հեռախոսահամարը*1# հրահանգը: Ակտիվացման գումարը գանձվում է ակտիվացնող կողմի հաշվից:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: