Արցախից տեղահանված մեր հայրենակիցները կարող են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել նրանց համար նախատեսված "Y հատուկ" սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):
Ի դեպ, այս սակագնային պլանով TikTok, Instagram, Facebook, Spotify, ClubHouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, X, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC և Иви հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ-փաթեթը չի սպառվում:
800 րոպե փաթեթը սպառելուց հետո բաժանորդներին հասանելի է 10 000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ:
Սակագնային պլանին բաժանորդագրվելու և փաթեթներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է 070-ի կողմից տրված անձնագրով այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Յուրաքանչյուր անձնագրով կտրամադրվի մեկ SIM-քարտ:
Սակագնային պլանի նկատմամբ կիրառվում են «Y» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում ծառայությունների տրամադրման պայմանները (ներառված փաթեթները սպառելուց հետո գործող սակագները և այլ պայմանները), բացառությամբ սակագնային պլանի ակտիվացման գնի, որը բաժանորդագրության առաջին 6 ամսվա համար կազմում է 1 դրամ։
* սակագնային պլանի ակտիվացման գին (6 ամսվա համար)՝ 1 ֏
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: