Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի 7-12-րդ դասարանի սաները՝ իրենց դպրոցական աշնանային արձակուրդի օրերից մեկը նվիրեցին կրթական այց կատարելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալության շրջանակներում սաները հնարավորություն ունեցան շրջել, ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար ընկերության կառուցվածքին և առօրյային:
Շրջայցի վերջում աշակերտները հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ և զրուցեցին մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի շուրջ և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները թե՛ ապագա մասնագիտության ընտրության, և թե՛ հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ:
§Մարդու կարևորագույն ձեռքբերումների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում կրթությունն ու փորձը, որոնք նա ստանում է տարիների ընթացքում: Հատկապես այնպիսի արագ զարգացող ու փոփոխվող ոլորտում, ինչպիսին է հեռահաղորդակցության ոլորտը, մասնագիտական փորձն ու հմտությունները պահանջում են անընդհատ զարգացում ու գիտելիքի շրջանակների ընդլայնում: Ընդհանուր կրթությանն ու նեղ մասնագիտացմանը պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ ու լինել հետևողական: Դրանք են դառնալու մասնագիտացման ուղղությամբ ձեր հաջողության առաջին քայլերը¦,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Այգեպար գյուղի աշակերտներին:
Այգեպարի դպրոցականների այցը ՎիվաՍել-ՄՏՍ կազմակերպվել էր
«Մասիս» ՀԿ-ի կողմից իրականացվող «Այգեպարի երեխաները՝ Երևանում» նախագծի շրջանակներում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: