վերցրու երաժշտությունդ քեզ հետ
«IMUSIC» հավելվածի շնորհիվ քո սիրելի երաժշտությունն ամենուր քեզ հետ է….
Ի դեպ, Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային «X», «Y», «Z», «START» և հետվճարային «X», «Y» սակագնային պլանների շրջանակում «IMUSIC» հավելվածով երաժշտություն լսելիս ինտերնետ փաթեթով տրամադրվող ՄԲ-երը չեն սպառվում, եթե բաժանորդը մուտք է գործել օգտահաշիվ իր բջջային հեռախոսահամարով և ունի սակագնային պլանով նախատեսված ակտիվ փաթեթներ:
ՆերբեռնելApp Store ՆերբեռնելGoogle play
IMAI համակարգ
Բրենդերի և ընկերությունների կողմից ստեղծված ռադիոկայաններ
Այլ օգտատերի հետ փլեյլիսթերի ստեղծում
Հանրաճանաչ մարդկանց կողմից ստեղծված փլեյլիսթեր
Երաժշտություն՝ առանց հավելվածի բաժանորդավճարի
Պատվիրի՛ր սիրելի երգը քեզ կամ ընկերներիդ համար, և այն կհնչի ցանկացած տեղում՝ այդ պահին այնտեղ բոլոր գտնվողների համար:
Եթե Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդ ես և ունես օգտահաշիվ «IMUSIC» բջջային հավելվածում, ապա կարող ես պատվիրել սիրելի երգդ «IMUSIC» հավելվածում առաջարկվող երգացանկից, և այն շատ շուտով կհնչի նշված վայրում: Նույն կերպ, կարող ես երգը պատվիրել ընկերներիդ և սիրելիներիդ համար՝ այնտեղ, որտեղ նրանք են:
Ինչպե՞ս: Պարզից էլ պարզ: Մտիր «IMUSIC» հավելվածի «Էջեր» բաժին և, սեղմելով գործընկերների ցանկում առկա «My Song» կոճակը, ընտրիր նախընտրածդ երգը: Ընտրելով երգը՝ դու կտեսնես երգը հնչելու վայրը, հերթը և «նվիրել երգն այլ անձին» կոճակը:
Ընկերներիդ և սիրելիներիդ համար երգ պատվիրելու դեպքում, երգը և մասնաճյուղն ընտրելուց հետո, անհրաժեշտ է սեղմել «Ուղարկել» կոճակը և նշել համապատասխան դաշտերում այն մարդու անունը, ում ցանկանում ես նվիրել երգը, այնուհետև ընտրել ստացողի համար նախատեսված տեքստը ձևանմուշներից, կամ մուտքագրել սեփական տեքստը: Երգը հնարավոր է նվիրել նաև այլ ՀՀ օպերատորի բաժանորդին: Բաժանորդը, որին նվիրվել է երգը, կստանա տեղեկացնող հաղորդագրություն:
Մեկ այլ հաշվով (էլեկտրոնային փոստ, Apple ID և այլն) մուտք գործելու դեպքում, համապատասխան դաշտում կպահանջվի մուտքագրել քո՝ Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
Ծառայության դիմաց վճարումը կատարվում է «IMUSIC» բջջային հավելվածի միջոցով՝ երգն ընտրելուց հետո համապատասխան դաշտում սեղմելով «Վճարել հիմա» կոճակը: Գումարը գանձվում է այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից, որը նշվել է հավելվածում գրանցվելիս:
Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում հնչելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ի երգացանկից ընտրված երգի դիմաց վճարը կազմում է 1 դրամ: Երգի դիմաց գումարը գանձվում է երգը հնչելուց հետո:
Այլ կազմակերպության երգացանկից՝ տվյալ կեզմակերպությունում հնչելու նպատակով ընտրված երգի դիմաց վճարը կազմում է 100 դրամ: Երգի դիմաց գումարը գանձվում է երգը հնչելուց հետո:
Ինչպե՞ս օգտվել հավելվածից
Հավելվածից օգտվելը պարզ է և անչափ հարմարավետ:
Ներբեռնումից հետո հավելվածից կարելի է օգտվել որպես հյուր կամ որպես օգտատեր:
Օգտատեր դառնալու համար անհատական պրոֆիլ բացել կարող ես բջջային հեռախոսահամարի միջոցով, շարունակելով քո «Facebook», «Apple ID» և «Google» հաշիվների միջոցով, կամ ստեղծելով քո պրոֆիլը անմիջապես «IMUSIC»-ում՝ մուտքագրելով քո էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Ծանոթություններ
Աջակցություն
Հավելվածից օգտվելիս հարցերի դեպքում զանգահարիր 060 701020 կամ գրիր info@imusic.am հասցեին։ Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարիր 111 թեժ գծին կամ գրիր info@mts.am հասցեին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: