Ստուգեք Ձեր բջջային քարտի համատեղելիությունը Վիվա-ՄՏՍ-ի 4G ցանցի հետ՝ ստեղնաշարի մեկ հպումով և փոխարինեք այն USIM-քարտով, որպեսզի լիարժեք վայելեք ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները*:
USIM-քարտի անցնելիս ստացեք նաև 50 ԳԲ ինտերնետ-փաթեթ՝ ակտիվացումից սկսած 30 օրվա ընթացքում սպառելու հնարավորությամբ:
Քարտը կարելի է ստուգել՝ ուղարկելով *776# հրահանգը կամ առցանց՝ հետևելով հղմանը: Հրահանգի միջոցով ստուգելու դեպքում Ձեզ կուղարկվի պատասխան հաղորդագրություն այն մասին՝ արդյո՞ք Ձեր քարտը համատեղելի է, թե՞ ոչ:
Քարտը փոխարինելու համար՝ համեցեք մոտակա սպասարկման կենտրոն: Քարտի փոխարինման ծառայությունն արժե 500 դրամ:
50 ԳԲ փաթեթի հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *440# հրահանգը:
* 4G ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է նաև համատեղելի հեռախոս կամ այլ բջջային սարք:
Ծանոթություններ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: