1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • 5G+
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Ռոումինգ 
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված կապ և Թի-Վի
    • Օգնություն
    • Գնումներ
    • Աշխատանք
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Պարտատոմսեր
    • Աշխատանք
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Viva-ն Հայաստանին
    Ողջույնի խոսք
    • Հիմնարար արժեքներ
    • Առաքելություն և նպատակներ
    Մեր պատմությունը
    Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
    • GRI զեկույց
    Viva-ի հրատարակություններ
    • Աշխարհի հայերը
    • ԿՍՊ
    Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    Տեսանյութեր
    • Կորպորատիվ տեսանյութեր
    • Կոմերցիոն գովազդ
    • Ընկերության մասին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
    Հասցեներ
    Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Պարտատոմսեր
    Ազդագիր
    Ազդագրի լրացում
    Պարտատոմսի գինը
    Հաշվետվություններ
    Էական փաստեր և տեղեկություններ
  • Աշխատանք
    Աշխատանք
    • Ինչու՞ ընտրել Viva-ն
    • Հայտարարություններ
    Պրակտիկա
    • Կարիերայի զարգացման ծրագիր
    • Հայտարարություններ
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
  • Viva-ն Հայաստանին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Պարտատոմսեր
  • Աշխատանք
Ավելին
Viva-ն Հայաստանին
  • Ողջույնի խոսք
  • Մեր պատմությունը
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
  • Viva-ի հրատարակություններ
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
  • Տեսանյութեր
Ֆինանսական հաշվետվություններ
Գնումներ
Հետադարձ կապ
  • Առաջարկներ և բողոքներ
  • Հասցեներ
  • Բանկային հաշիվներ
Կոմպլաենս և գործարար էթիկա
Պարտատոմսեր
  • Ազդագիր
  • Ազդագրի լրացում
  • Պարտատոմսի գինը
  • Հաշվետվություններ
  • Էական փաստեր և տեղեկություններ
Աշխատանք
  • Աշխատանք
  • Պրակտիկա
Ողջույնի խոսք
  • Հիմնարար արժեքներ
  • Առաքելություն և նպատակներ
Մեր պատմությունը
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
  • GRI զեկույց
Viva-ի հրատարակություններ
  • Աշխարհի հայերը
  • ԿՍՊ
Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
Տեսանյութեր
  • Կորպորատիվ տեսանյութեր
  • Կոմերցիոն գովազդ
  • Ընկերության մասին
Առաջարկներ և բողոքներ
Հասցեներ
Բանկային հաշիվներ
Ազդագիր
Ազդագրի լրացում
Պարտատոմսի գինը
Հաշվետվություններ
Էական փաստեր և տեղեկություններ
Աշխատանք
  • Ինչու՞ ընտրել Viva-ն
  • Հայտարարություններ
Պրակտիկա
  • Կարիերայի զարգացման ծրագիր
  • Հայտարարություններ
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Մեր մասին
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Viva-ն արժանացել է Ookla® Speedtest մրցանակին՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց տրամադրած ընկերություն

13 հուլիսի 2026

Viva-ն Speedtest Intelligence®-ի՝ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար Ookla®-ի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենաարագ բջջային ցանցը։

Ookla-ի հրապարակած Speedtest Awards™ մրցանակաբաշխության պաշտոնական արդյունքների համաձայն՝ Viva-ն Հայաստանի բջջային կապի օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ Speed Score™-ի 64,59 ցուցանիշով․ ներբեռնման միջին արագությունը կազմել է 101,44 Մբիթ/վ, իսկ վերբեռնման միջին արագությունը՝ 21,99 Մբիթ/վ։ Արդյունքները հրապարակված են Ookla-ի կայքում։

Մրցանակը հիմնված է Speedtest Intelligence® հարթակի տվյալների վրա, որոնք ձևավորվել են ըստ մրցանակաբաշխության ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օգտատերերի նախաձեռնությամբ իրականացված ավելի քան 147 648 բջջային ցանցի թեստերի արդյունքների։ Ookla-ի Speedtest® ծառայությունը վերլուծում է Speedtest.net կայքի և Speedtest բջջային հավելվածների միջոցով իրականացվող միլիոնավոր օգտատերերի նախաձեռնած թեստերը՝ ամբողջ աշխարհում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների և բջջային ցանցերի աշխատանքը գնահատելու նպատակով։

«Viva-ին 2026 թվականի առաջին կիսամյակի համար Հայաստանի ամենաարագ բջջային ցանց ճանաչելու և Speedtest մրցանակը շնորհելու միջոցով ընդգծվում է ընկերության անսասան հանձնառությունը՝ ապահովելու ամենաբարձր մակարդակի բջջային կապի ծառայություններ», - նշել է Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։ - «Այս ճանաչումը հիմնված է Speedtest-ի միջոցով օգտատերերի նախաձեռնած թեստերի համապարփակ վերլուծության վրա և արտացոլում է ցանցի իրական աշխատանքային ցուցանիշները։ Viva-ն ցուցաբերել է պատրաստակամություն ներդրումներ կատարելու իր ցանցի զարգացման մեջ և կենտրոնանալու գործառնական գերազանցության վրա, ինչը վճռորոշ նշանակություն ունի օգտատերերի փորձառության բարելավման և Հայաստանում թվային առաջընթացի խթանման համար»։

«Այս ճանաչումը մեր երկարամյա հանձնառության արտացոլումն է՝ զարգացնելու այնպիսի ցանց, որը մեր բաժանորդներին կապահովի հնարավոր լավագույն փորձառությամբ», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ - «Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել հաջորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներում, ընդլայնել ծածկույթը և մեծացնել ցանցի թողունակությունը, որպեսզի անհատները, բիզնեսները և պետական կառույցները, գտնվելու վայրից անկախ` օգտվեն հուսալի և բարձր արագությամբ կապից։ Այս ճանաչումը մեր թիմի նվիրված աշխատանքի գնահատականն է և վերահաստատում է մեր հանձնառությունը՝ ապահովելու հուսալի և բարձրորակ ցանց, որը նպաստում է Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։ Հայաստանում միակ 5G+ ցանցի գործարկումը նոր կարևոր հանգրվան է երկրի թվային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին և ամուր հիմք է ստեղծում Հայաստանի թվային տնտեսության հետագա զարգացման համար»։

Viva-ն շարունակաբար եղել է Հայաստանում բջջային կապի նորագույն տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկը։ Ընկերությունն առաջինն է Հայաստանում գործարկել 3G (UMTS/HSPA) ցանցը 2009 թվականի ապրիլի 17-ին, 4G/LTE ցանցը՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, 5G ցանցը՝ 2023 թվականի ապրիլի 6-ին, և 5G+ ցանցը՝ 2026 թվականի հուլիսի 14-ին՝ էլ ավելի ամրապնդելով իր առաջատար դիրքը հաջորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիաների ոլորտում։

 

OOKLA®-Ի ՄԱՍԻՆ

Ookla-ն, որը Accenture-ի ընկերությունն է, կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար է։ Այն միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների փորձը՝ տրամադրելով ցանցերի և կապի վերաբերյալ աննախադեպ խորությամբ վերլուծություններ։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալները ոլորտում առաջատար փորձագիտական կարողությունների հետ համադրելով՝ ընկերությունը ցանցի աշխատանքի ցուցանիշները վերածում է ռազմավարական նշանակության և գործնականում կիրառելի վերլուծությունների։

Ookla-ի լուծումները ծառայություններ մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին տրամադրում են այն կարևոր տվյալներն ու վերլուծությունները, որոնք անհրաժեշտ են ցանցերի արդյունավետության բարձրացման, թվային ծառայություններից օգտվելու փորձառության բարելավման և թվային անհավասարության կրճատման համար։ Միևնույն ժամանակ ընկերությունն արտացոլում և կարևորում է այն անհատների և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք իրենց աշխատանքի, ուսուցման և հաղորդակցության համար ապավինում են կապի ծառայություններին։ Կապի որակի ստուգումից և վերլուծությունից մինչև ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն օգնում է աշխարհին կապի մեջ մնալ։

 

Viva-ի մասին

Viva-ն («Վիվա Արմենիա» ՓԲԸ) բջջային ու ֆիքսված կապ, հեռուստատեսություն, ամպային ծառայություններ, բազմազան հավելվածներ ու նորարարական ՏՏ լուծումներ առաջարկող թվային էկոհամակարգ է։ Գործունեության հիմք ընդունելով իր հաճախորդների շահերին լավագույնս ծառայելը՝ մեկնարկի օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Viva-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: 2026 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Viva-ն ունի 2,3 միլիոն բաժանորդ: Խոշոր հարկատուների ցանկի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների շարքում Viva-ն զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը: Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.viva.am։

  • Viva-ն Հայաստանին
    • Ողջույնի խոսք
    • Մեր պատմությունը
    • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
    • Viva-ի հրատարակություններ
    • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    • Տեսանյութեր
  • Հետադարձ կապ
    • Առաջարկներ և բողոքներ
    • Հասցեներ
    • Բանկային հաշիվներ
  • Պարտատոմսեր
    • Ազդագիր
    • Ազդագրի լրացում
    • Պարտատոմսի գինը
    • Հաշվետվություններ
    • Էական փաստեր և տեղեկություններ
  • Աշխատանք
    • Աշխատանք
    • Պրակտիկա
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2026 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: