Ուրախ ենք ներկայացնել «GO» նոր կանխավճարային սակագնային պլանը, որի շրջանակում տրամադրվող բոլոր ծառայությունների համար սահմանված գինը նույնն է. ցանցի ներսում, դեպի ՀՀ այլ ցանցեր և Արցախ ելքային զանգերի 1 րոպեն՝ 25 դրամ, ուղարկվող 1 SMS-ը՝ 25 դրամ, ինտերնետի 1 ՄԲ-ը ևս 25 դրամ:
Սակագնային պլանից օգտվելու համար մեկանգամյա վճարը 2000 դրամ է, որից 100 դրամն ակտիվացման արժեքն է, իսկ 1900 դրամը կարելի է օգտագործել ծառայություններից հետևյալ սակագներով օգտվելու համար.
«GO» նոր սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների սակագներ
Տեղականզանգեր | դրամ/րոպե |
Դեպի Վիվա-ՄՏՍ-ի ցանց | 25 |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 25 |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 25 |
Դեպի Արցախի բջջային ցանց | 25 |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 25 |
SMS | դրամ/SMS |
Դեպի ՀՀ բջջային ցանցեր | 25 |
Այլ ուղղություններով | 25 |
Ինտերնետ | դրամ/ՄԲ |
Բոլոր կայքերը | 25 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Այնուհետև բաժանորդը նշված սակագներով կարող է օգտվել ծառայություններից՝ սպառելով իր հաշվեկշռին առկա գումարը:
Ի դեպ, այս սակագնային պլանի բաժանորդները նաև հնարավորություն ունեն ակտիվացնելու ներցանցային րոպեներ և ՄԲ-եր տրամադրող «+V&D» ծառայությունը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: