Ընկերության առօրյա աշխատանքը վիրտուալ տիրույթում լիարժեք կազմակերպելն այլևս խնդիր չէ: «Վիրտուալ աշխատատեղ» ծառայությունը թույլ է տալիս փոքր և միջին ձեռնարկություններին ամբողջությամբ տեղափոխել գրասենյակն ամպային տիրույթ և կազմակերպել ու վերահսկել աշխատանքը՝ համակարգչից և անգամ սմարթֆոնի կամ պլանշետի մեկ հպումով՝ աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:
Վիվա-ՄՏՍ-ի կողմից՝ «Desktop. Rent» ընկերության հետ համագործակցությամբ առաջարկվող պարզ, հարմարավետ և գերխնայող լուծումը հնարավորություն է ընձեռում.
«Վիրտուալ աշխատատեղ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.
Օգտվելու համար անհրաժեշտ է սեղմել «Բացել վիրտուալ աշխատատեղը» կոճակը, այնուհետև՝ նախակարգաբեված «RDP-Connection» ֆայլը: Այս ֆայլը բացելու համար կարգավորումների կարիք չկա:
Գրանցվելուց հետո բաժանորդը հնարավորություն է ստանում փորձնական օգտվելու «ՍՏԱՆԴԱՐՏ» փաթեթից՝ 7 օր: Փորձնական ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է համալրել հաշիվը՝ օգտագործողի հաշվում առկա «Վճարումներ և բոնուսներ» բաժնում սեղմելով «Կրեդիտային հաշիվ» կոճակը:
Հաշվեկշռի համալրում կարելի է իրականացնել կրեդիտային քարտի միջոցով, կամ բջջային հեռախոսահամարի միջոցով: Բջջային հեռախոսահամարի միջոցով համալրման դեպքում գումարը գանձվում է բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարային հեռախոսահամարի դեպքում) կամ ամսական վճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում, կրեդիտային սահմանաչափով):
«Վիրտուալ աշխատատեղ» ծառայությունը հասանելի է հետևյալ փաթեթներով.
Ծառայություն | Չափման միավոր | Բաժանորդագրության տեսակ | Գին ՀՀ դրամ |
---|---|---|---|
Օգտագործողի ամրակցում՝ աշխատատեղին «ՍՏԱՆԴԱՐՏ» | օգտագործող | Ամսական | 21 690 |
Օգտագործողի ամրակցում՝ աշխատատեղին «ՍՏԱՆԴԱՐՏ» | օգտագործող | Օրական | 1 490 |
Օգտագործողի ամրակցում՝ աշխատատեղին «ՊՐՈ» | օգտագործող | Ամսական | 5 290 |
Օգտագործողի ամրակցում՝ աշխատատեղին «ՊՐՈ» | օգտագործող | Օրական | 399 |
Հատկացված սերվերի հզորության՝ «ՊՐՈ» փաթեթի ակտիվացում (2 պրոցեսոր + 8 ԳԲ օպերատիվ հիշողություն + 100 ԳԲ սկավառակ) | փաթեթ | Ամսական | 44 900 |
Հատկացված սերվերի հզորության՝ «ՊՐՈ» փաթեթի ակտիվացում (2 պրոցեսոր + 8 ԳԲ օպերատիվ հիշողություն + 100 ԳԲ սկավառակ) | փաթեթ | Օրական | 3 190 |
Ֆայլերի և ծրագրերի պահեստ | 50 ԳԲ | Ամսական | 3 990 |
Ֆայլերի և ծրագրերի պահեստ | 50 ԳԲ | Օրական | 269 |
1С բազաների տեղակայում | բազա | Ամսական | 690 |
1С բազաների տեղակայում | բազա | Օրական | 129 |
1С բազաների համար պահեստ | 5 ԳԲ | Ամսական | 690 |
1С բազաների համար պահեստ | 5 ԳԲ | Օրական | 59 |
1С բազաների ամսական 1 անգամ թարմացում | բազա | Ամսական | 2 690 |
1С-ի կարգաբերման և լրամշակման աջակցություն | ժամ | Մեկանգամյա | 14 990 |
Առանց 1С հետ աշխատանքի՝ ընդլայնված տեխաջակցություն | ժամ | Մեկանգամյա | 6 890 |
Առանց 1С-ի՝ ընդլայնված տեխաջակցության փաթեթ | 5 ժամ | Ամսական | 27 590 |
MS Office standard | օգտագործող | Ամսական | 6 890 |
Ներառյալ ԱԱՀ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: