Ուրախ ենք ներկայացնել «SIP Trunk» սակագնային պլանի երկու նոր` «Mini» և «Mini+» տարբերակները, որոնք հնարավորություն են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց անվճար զանգահարել խմբի ներսում, ինչպես նաև ստանալ խոսելաժամանակի փաթեթ՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանցի ներսում և դեպի ՀՀ բջջային ու ֆիքսված ցանցեր զանգերի համար:
«Mini» և «Mini+» ծառայություններ և սակագներ
Ծառայություններ | «Mini» | «Mini+» |
---|---|---|
Ամսավճար | 2000 դրամ | 3500 դրամ |
Զանգեր՝ խմբի ներսում | 0 դրամ | |
Դեպի Վիվա-ՄՏՍ-ի ցանց, ՀՀ այլ բջջային և ֆիքսված ցանցեր | 500 րոպե | 1000 րոպե |
Փաթեթում ներառված խոսելաժամանակը սպառելուց հետո | ||
Դեպի Վիվա-ՄՏՍ-ի ցանց, ՀՀ այլ բջջային և ֆիքսված ցանցեր | 20 դրամ/րոպե | |
Հավելյալ յուրաքանչյուր հեռախոսագծի համար | 500 դրամ/ամիս |
Հիշեցնենք, որ «SIP Trunk» սակագնային պլանի որևէ տարբերակի բաժանորդագրվելիս տրամադրվում է բջջային հեռախոսահամար, որը հնարավորություն է տալիս ներքին հեռախոսակայանի (PBX) և IP-hեռախոսի միջոցով միաժամանակ կատարելու և ստանալու մինչև 10 հեռախոսազանգ:
Այս սակագնային պլանը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: