Ի՞նչ է անում մարդն առաջին անգամ որևէ քաղաք այցելելիս: Նախևառաջ, փնտրում է վստահելի, պարզ և մանրամասն ուղեցույց՝ քաղաքի տեսարժան վայրերի, ծառայությունների ենթակառուցվածքի և դեպի անհրաժեշտ վայրը տանող երթուղիների մասին տեղեկություն ստանալու համար:
Երևանի մանրամասն քարտեզը ներկայացնող «QARTEZ» բջջային հավելվածի միջոցով, այսուհետ մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբ գտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ:
«QARTEZ» բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով, գտնել սեփական տեղադիրքը, ինչպես նաև տեղեկություն ստանալ տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ պետական մարմինների, բանկերի, բուժհիմնարկությունների, ուսումնական հաստատությունների, խանութների, սննդի կետերի, հանրային զուգարանների, ժամանցի կենտրոնների, դեղատների, արհեստավորական կրպակների և այլ անհրաժեշտ վայրերի մասին անմիջապես բջջային սարքից՝ ընդամենը մեկ հպումով:
Հավելվածը նաև գովազդային հարթակ է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել հավելվածում իրենց ընկերության անհատական էջին: Անհատական էջի միջոցով կարելի է կատարել զանգեր, ուղարկել էլեկտրոնային նամակներ, թողնել մեկնաբանություններ, դիտել գովազդային տեսահոլովակներ, ծանոթանալ տվյալ պահին առկա հատուկ առաջարկներին և կատարել տարատեսակ այլ գործողություններ:
Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:
Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են բացառապես շարժական ինտերնետի սպառմանը:
Ծրագրված է մոտ ապագայում «QARTEZ» հավելվածում ընդգրկել նաև Դիլիջանը և Ծաղկաձորը: Հավելվածը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Լոկատոր» ընկերության համագործակցությամբ (հեռ.՝ 060 270105, էլ. փոստ՝ info@qartez.am):
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: