Տեղեկացնում ենք, որ 2017թ. ապրիլի 1-ից «ՄՏՍ կոնեկտ ստարտ» և «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» սակագնային պլանների տրամադրման պայմաններում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.
1. «ՄՏՍ կոնեկտ ստարտ» սակագնային պլանի շրջանակում ծառայությունները տրամադրվում են բարեխիղճ օգտագործման պայմանով, այն է՝ մեկ ամսվա ընթացքում 5 ԳԲ գերարագ ինտերնետը սպառելուց հետո ևս 10 ԳԲ ինտերնետ կտրամադրվի 512 Կբիթ/վրկ արագությամբ, որի սպառման դեպքում՝ 10 ԳԲ-ից մինչև 15 ԳԲ ինտերնետի արագությունը 3G ցանցում կկազմի 256 Կբիթ/վրկ, իսկ 15 ԳԲ-ից հետո՝ 128 Կբիթ/վրկ:
2. «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» սակագնային պլանի շրջանակում ծառայությունները տրամադրվում են բարեխիղճ օգտագործման պայմանով, այն է՝ մեկ ամսվա ընթացքում 10 ԳԲ գերարագ ինտերնետը սպառելուց հետո ևս 15 ԳԲ ինտերնետ կտրամադրվի 1 Մբիթ/վրկ արագությամբ, որի սպառման դեպքում՝ 15 ԳԲ-ից մինչև 25 ԳԲ ինտերնետի արագությունը 3Gցանցում կկազմի 256 Կբիթ/վրկ, իսկ 25 ԳԲ-ից հետո՝ 128 Կբիթ/վրկ:
Սակագնային պլանների տրամադրման այլ պայմանները մնում են անփոփոխ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: