Վիվա-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները զանգահարելիս հնարավորություն ունեն, ըստ ցանկության, թաքցնելու կամ ցուցադրելու սեփական հեռախոսահամարը: ՀՀ բջջային ցանցերի բաժանորդներին զանգահարելիս հեռախոսահամարը թաքցնելու համար բավական է հեռախոսահամարից առաջ հավաքել ##: Այս դեպքում ներցանցային, ինչպես նաև դեպի այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 65 դրամ:
Դուք կարող եք նաև բաժանորդագրվել «Պահմտոցի» ծառայությանը և թաքցնել հեռախոսահամարը տեղական ցանկացած ուղղությամբ զանգահարելիս: Կանխավճարային բաժանորդները կարող են բաժանորդագրվել` ուղարկելով *225# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդները` այցելելով Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Բաժանորդագրության դեպքում հեռախոսահամարը թաքցնելու համար անհրաժեշտ է զանգը կատարելուց առաջ հեռախոսի մենյուից ընտրել Թաքցնել համարը հրահանգը, կամ հեռախոսահամարից առաջ հավաքել #31#: Կանխավճարային բաժանորդների համար բաժանորդագրության մեկ ամիսն արժե 2000, իսկ հետվճարային բաժանորդների համար` 1500 դրամ: Այս դեպքում թաքցրած հեռախոսահամարից կատարած զանգերի արժեքը հաշվարկվում է սովորական զանգերի սակագներով*:
Բոլոր սակագները ներառում են ԱԱՀ:
*Եթե «Պահմտոցի» ծառայությանը բաժանորդագրված բաժանորդը զանգ կատարելիս հեռախոսահամարից առաջ հավաքում է ##, ապա ներցանցային, ինչպես նաև դեպի ՀՀ այլ բջջային ցանց կատարած զանգի սակագինը կազմում է 65 դրամ/րոպե:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: