Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն մի կանխավճարային սակագնային պլանից անցնելու մյուսին առանց համարի փոփոխության: Սակագնային պլանի փոփոխությունն արագ է, հեշտ և մատչելի: Պարզապես անհրաժեշտ է բջջայինից հավաքել համապատասխան կոդն ու սեղմել զանգահարելու կոճակը: Այլ սակագնային պլանի կարելի է անցնել նաև «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով կամ զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
Սակագնային պլանը հնարավոր է փոխել ամսական առավելագույնը 10 անգամ:
Ձեր ընթացիկ սակագնային պլանը դիտելու համար հավաքեք *131*001# և
սեղմեք զանգահարելու կոճակը:
«Արագ» ծառայություն
«Արագ» ծառայությունը «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500» և «X», «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին հնարավորություն է տալիս նախաձեռնելու անցում «Viva», ինչպես նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների ցանկացած այլ՝ ավելի մեծ ծավալի փաթեթներ առաջարկող տարբերակի՝ բջջային հեռախոսի միջոցով, առանց սպասարկման կենտրոն այցելելու:
Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանի փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# և, մուտք գործելով USSD մենյու, ընտրել անհրաժեշտ տարբերակը, կամ «My Viva-MTS» բջջային
հավելվածի
միջոցով, որը կարելի է ներբեռնել Play Store-ից և App Store-ից:
Ի դեպ, կարող եք անցումը նախաձեռնել նաև անմիջապես՝ ուղարկելով նախընտրելի տարբերակի հրահանգը.
Ընթացիկ տարբերակ | Նախընտրելի տարբերակ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
Viva 3500 | Viva 5500 | Viva 7500 | Viva 9500 | Viva 15000 | Y | X | |
Viva 2500 | *198*3500# | *198*5500# | *198*7500# | *198*9500# | *198*15000# | *198*2800# | *198*5000# |
Viva 3500 | - | *198*5500# | *198*7500# | *198*9500# | *198*15000# | - | *198*5000# |
Viva 5500 | - | - | *198*7500# | *198*9500# | *198*15000# | - | - |
Viva 7500 | - | - | - | *198*9500# | *198*15000# | - | - |
Viva 9500 | - | - | - | - | *198*15000# | - | - |
Y | *198*3500# | *198*5500# | *198*7500# | *198*9500# | *198*15000# | - | *198*5000# |
X | - | *198*5500# | *198*7500# | *198*9500# | *198*15000# | - | - |
Հայտը ներկայացնելուց հետո Ձեր հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում:
Անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումը «Viva 3500», «Viva 5500», կամ «Viva 7500», «Viva 9500», «Viva 15000», «X» կամ «Y» սակագնային պլաններին իրականացվում է ընթացիկ ամսվա վերջին օրը:
Ծառայությունն անվճար է:
Անցումը դադարեցնելու համար պարզապես մուտք գործեք *198# հրահանգների մենյու և ընտրեք դադարեցման հրահանգը կամ ուղարկեք *198*0#:
Ծանոթություններ
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: