Գնեք Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում և «Ալֆա Ֆարմ»-ի մի շարք դեղատներում և քարտի հետ ստացեք 200 ՄԲ ինտերնետ:
Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտերն այսուհետ կառաքվեն «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներ և «Ալֆա Ֆարմ»-ի մի շարք դեղատներ: Գնված քարտի հաշվեկշիռը առնվազն 2800 դրամ լիցքավորելու դեպքում ավտոմատ կերպով կակտիվանան «Y» սակագնային պլանով տրամադրվող փաթեթները՝ 30 օր օգտվելու հնարավորությամբ:
Ակտիվացման կոդ՝ *208*2800#
Ցանկության դեպքում կարող եք նաև անցում կատարել «X» և «Z» կանխավճարային սակագնային պլաններին՝ նախապես հավաքելով համապատասխանաբար *208*5000*1# կամ *208*1800*1#: Այնուհետև անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը առնվազն 5000 դրամով «X» կանխավճարային սակագնային պլանի համար, կամ 1800 դրամով՝ «Z» կանխավճարային սակագնային պլանի համար:
Քարտը գնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ:
Քարտի գինը՝ 400 դրամ:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գրավոր կամ հեռախոսազանգի միջոցով ծանուցման հիման վրա՝ այս եղանակով կանխավճարային քարտ ձեռք բերած բաժանորդները պետք է ներկայանան ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը՝ սահմանված ընթացակարգով բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: