«ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ, ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից:
ՀՀ Սահմանադրության հոդված 33-ի (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդված 49-ի (Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը) համաձայն, Ընկերությունը պարտավոր է պահպանել բաժանորդի հեռախոսային խոսակցությունների և այլ էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիությունը, և, ուստի, չի կարող հրապարակել կամ հաստատել այս կամ այն բաժանորդի հաղորդակցությանը վերաբերող տեղեկատվությունը:
Ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ ռոումինգային ծառայությունների առանձնահատկություններից ելնելով՝ որևէ ամսվա ընթացքում մատուցված ռոումինգային ծառայությունների գումարները կարող են հաշիվներում արտացոլվել ուշացումով, այն է՝ այդ ամսվան հաջորդող երկու ամիսների հաշիվներում, ինչի մասին համապատասխան ծանուցում միշտ առկա է եղել Ընկերության պաշտոնական վեբ-կայքում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: