2018թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը գնեք 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն և ստացեք հնարավորություն մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը:
Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը (վճարման անդորրագիրը):
Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին:
Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հղմամբ
Ծանոթություններ
Շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի ապրիլի 26-ից մինչև մայիսի 10-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Արգիշտի 4/1 հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը (վճարման անդորրագիրը):
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: