Տեղեկացնում ենք, որ 2018թ. նոյեմբերի 15-ից «Viva 5500» հետվճարային սակագնային պլանի շրջանակում տրամադրվող 5000 ՄԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, ինտերնետի 1 ՄԲ-ի համար 20 դրամ տարիֆիկացում այլևս չի կիրառվի: Փոխարենը՝ ինտերնետից օգտվելիս, ընթացիկ հաշվի սահմանաչափից և երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ կերպով կակտիվանա օրական 500 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ 150 դրամ/օր սակագնով:
Բացի այդ, «BIT» և «Super BIT» ծառայությունները այլևս հասանելի չեն լինի «Viva 5500» հետվճարային սակագնային պլանի բաժանորդներին:
«Viva 5500» հետվճարային սակագնային պլանի տրամադրման այլ պայմանները մնում են անփոփոխ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: