ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով համակարգերի վերազինմամբ և արդիականացմամբ պայմանավորված՝ «1000 ու 1 SMS», «Միասին», «Միասին գիշերային», «Հիմնական գիշերային» և «Համար 5» արխիվացված սակագնային պլաններով ծառայությունների տրամադրումը 2019թ. ապրիլի 30-ից տեխնիկական պատճառով կդադարեցվի, և նշված սակագնային պլանների բաժանորդները 2019թ. ապրիլի 30-ից կսկսեն օգտագործել առավել շահավետ պայմաններ առաջարկող «Viva 1500» սակագնային պլանը:
«Viva 1500»-ի շրջանակում տրամադրվող ծառայություններ
Ինտերնետ` 1000 ՄԲ
Ներցանցային խոսելաժամանակ` 1500 րոպե
SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր` 150
Ակտիվացման գինը կկազմի 1500 դրամ/30օր:
«Viva 1500» սակագնային պլանից օգտվելիս բաժանորդները մատուցված ծառայությունների դիմաց կսկսեն վճարել նշված սակագնային պլանի օգտագործման երկրորդ ամսից սկսած:
Բոնուսային միավորները և ակտիվացված ծառայությունները «Viva 1500» սակագնային պլանին անցնելիս կպահպանվեն:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: