Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` «Եվրատեսիլը» տեղի կունենա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Թել-Ավիվում (Իսրայել): Այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սրբուկը:
Համաեվրոպական մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Մրցույթը բաղկացած է երկու կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Կիսաեզրափակիչ փուլերը կանցնեն մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը` 18-ին:
Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 1006 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099005): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոններ
1006 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 280 դրամ (ներառյալ ԱԱՀ):
SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց:
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը կհեռարձակվի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ծառայությունը մատուցում է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010512888 հեռախոսահամարով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: