Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված՝ «Digital UAV Forum 2019» միջազգային միջոցառումը: Ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ), «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ): Գլխավոր գործընկերներն են «Ավրորա Ֆորում»-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Digital UAV Forum 2019»-ի շրջանակում տեղի ունեցած հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են դրամական մրցանակներով:
Մրցանակները հանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Անցումը դեպի թվային աշխարհ կատարվում է սրընթաց արագությամբ: Ամեն մի նոր օր փոփոխությունների տեմպն ավելի ու ավելի է արագացնում: Ազգերն ունեն երկու ճանապարհ: Կամ կանգնում են փոփոխությունների առաջնագծում ու դառնում այն քչերից, ովքեր ակտիվորեն առաջնորդում են գործընթացը, զոհաբերելով ժամանակ ու ռեսուրսներ, տքնելով, ձախողելով, սովորելով ու ստեղծագործելով, կամ՝ ոչինչ չեն անում, դուրս են մնում համաշխարհային պրոցեսից ու դառնում առաջընթացի պտուղների պասիվ սպառող՝ ստանալով փշուրներ: Մենք այլընտրանք չունենք. պետք է դառնանք համաշխարհային միտումների ակտիվ կենտրոններից մեկը: Մենք ունենք դրա նախադրյալները: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ աջակցում է հայ երիտասարդության նախաձեռնություններին: Շնորհավորում եմ այս հետաքրքիր միջոցառման բոլոր մասնակիցներին ու հաղթողներին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև օժտված երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:
Ֆորումի ծրագրում ներառված են.
Գիտական կոնֆերանս. ներկայացվում են և քննարկվում են գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական արդի լուծումներն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում:
Գիտական կոնֆերանսի թեմաներն էին՝
Հեքըթոն. 36 ժամ տևողությամբ միջոցառում, որը նախատեսված է արհեստական բանականության և անօդաչու սարքերի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնին մասնակցել է տասներկու թիմ Հայաստանից և Ռուսաստանից: Թիմերին առաջադրված երկու խնդիրները ներկայացված են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից. առաջին խնդիրն այն մասին էր, թե ինչպե՞ս կարելի է մեքենայի թեստ-դրայվի որակի վերահսկումը փոխարինել/իրականացնել անօդաչու թռչող սարքի միջոցով, իսկ երկրորդ խնդիրը վերաբերում էր անօդաչու թռչող սարքի միջոցով հանրային վայրերում Wi-Fi կետերի առկայության մասին տեղեկություններ հավաքագրելուն:
Դպրոցական կրթական հարթակ. դպրոցականների կողմից ստեղծված գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետաց դասեր և ցուցադրական թռիչքներ:
Ֆորումը կշարունակվի մինչև 2019թ. հոկտեմբերի 20-ը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: