Ուրախ ենք ներկայացնել eSIM քարտը, որն ամբողջությամբ նույն SIM քարտն է, սակայն՝ առանց պլաստիկի:
Եթե ձեր սմարթֆոնն ապահովված է eSIM տեխնոլոգիայով, ապա, պարզապես այցելելով Վիվա-ՄՏՍ սպասարկման կենտրոններից որևէ մեկը, շատ հեշտ կարելի է փոխարինել ֆիզիկական SIM քարտը eSIM-ով, որը ձեզ հետ կլինի միշտ և ամենուր:
Ֆիզիկական SIM քարտից անցումը eSIM-ի հնարավոր է թե՛ գործող, և թե՛ նոր հեռախոսահամարի ակտիվացման պարագայում՝ կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
eSIM քարտի ակտիվացումը հնարավոր է՝ ստանալով հատուկ QR-կոդ էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային տարբերակով:
Եղած բաժանորդագրության դեպքում քարտի փոխարինումը կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար արժե 300 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ նոր բաժանորդագրության դեպքում բաժանորդը վճարում է միայն ընտրած սակագնային պլանի արժեքը։
Ծանոթություն
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: