Պատվիրի՛ր սիրելի երգը քեզ կամ ընկերներիդ համար, և այն կհնչի ցանկացած տեղում՝ այդ պահին այնտեղ բոլոր գտնվողների համար:
Եթե Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդ ես և ունես օգտահաշիվ «IMUSIC» բջջային հավելվածում, ապա կարող ես պատվիրել սիրելի երգդ «IMUSIC» հավելվածում առաջարկվող երգացանկից, և այն շատ շուտով կհնչի նշված վայրում: Նույն կերպ, կարող ես երգը պատվիրել ընկերներիդ և սիրելիներիդ համար՝ այնտեղ, որտեղ նրանք են:
Ինչպե՞ս: Պարզից էլ պարզ: Մտիր «IMUSIC» հավելվածի «Էջեր» բաժին և, սեղմելով գործընկերների ցանկում առկա «My Song» կոճակը, ընտրիր նախընտրածդ երգը:
Մեկ այլ հաշվով (էլեկտրոնային փոստ, Apple ID և այլն) մուտք գործելու դեպքում, համապատասխան դաշտում կպահանջվի մուտքագրել քո՝ Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:
Ծառայության դիմաց վճարումը կատարվում է «IMUSIC» բջջային հավելվածի միջոցով՝ երգն ընտրելուց հետո համապատասխան դաշտում սեղմելով «Վճարել հիմա» կոճակը: Գումարը գանձվում է այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից, որը նշվել է հավելվածում գրանցվելիս:
Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում հնչելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ի երգացանկից ընտրված երգի դիմաց վճարը կազմում է 1 դրամ:
Այլ կազմակերպության երգացանկից՝ տվյալ կեզմակերպությունում հնչելու նպատակով ընտրված երգի դիմաց վճարը կազմում է 100 դրամ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: