1
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • ՄոբիԴրամ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ և TV
    • Օգնություն
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանին
    • Կարիերա
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
    • Մոբայլ ԱյԴի
  • English
  • Հայերեն
  • русский
  • Իրավական տեղեկատվություն
    Օգտվելու պայմաններ
    Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    Գաղտնիության քաղաքականություն
    Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Մոբայլ ԱյԴի
    Հաճախ Տրվող Հարցեր
    Ծառայության տրամադրման ընդհանուր կանոններ
    Որտե՞ղ կարելի է օգտագործել «Մոբայլ ID»-ն
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Մոբայլ ԱյԴի
Իրավական տեղեկատվություն
  • Օգտվելու պայմաններ
  • Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
Տեղեկատվական անվտանգություն
  • Բջջային անվտանգություն
Մոբայլ ԱյԴի
  • Հաճախ Տրվող Հարցեր
  • Ծառայության տրամադրման ընդհանուր կանոններ
  • Որտե՞ղ կարելի է օգտագործել «Մոբայլ ID»-ն
Օգտվելու պայմաններ
Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
Բջջային անվտանգություն
Հաճախ Տրվող Հարցեր
Ծառայության տրամադրման ընդհանուր կանոններ
Որտե՞ղ կարելի է օգտագործել «Մոբայլ ID»-ն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Մոբայլ ԱյԴի
  • Հաճախ Տրվող Հարցեր

Հաճախ Տրվող Հարցեր

Հաճախ Տրվող Հարցեր
Հաճախ Տրվող Հարցեր
Ծառայության տրամադրման ընդհանուր կանոններ
Որտե՞ղ կարելի է օգտագործել «Մոբայլ ID»-ն
  • Ի՞նչ է «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը:
    «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը անվտանգ ծառայություն է, որը տրամադրում է Վիվա-ՄՏՍ-ը՝ ՀՀ կառավարության հետ համատեղ: Այն թույլ է տալիս նույնականացնել և ստուգել անձնական տվյալները ինտեգրված բոլոր համակարգերում:
  • Ի՞նչ է թվային բջջային խիստ նույնականացումը և էլեկտրոնային ստորագրությունը:
    Բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային ստորագրությունը վերացնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ կապված ռիսկերը և բացառում փաստաթղթերի ստորագրման կեղծումը.թվային էլեկտրոնային ստորագրությունը ստորագրատիրոջ՝ հեղինակային իրավունքով պաշտպանված սեփականությունն է և փաստում է, թե ով է փաստաթուղթը ստորագրողը, թվային էլեկտրոնային ստորագրությունը չի կարող կեղծվել, քանի որ այն ստորագրված է փաստաթղթի հեղինակի անձնական PIN- կոդի կիրառմամբ, իսկ PIN- կոդի փոխանցումը երրորդ անձանց չի ազատում անձին համապատասխան պատասխանատվությունից, թվային ստորագրությունը եզակի է յուրաքանչյուր փաստաթղթի համար, քանի որ այն ստեղծվում է էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության հիման վրա: Էլեկտրոնային ստորագրությունը փոփոխվում է փաստաթղթի բովանդակության ցանկացած փոփոխությանը զուգահեռ, ի տարբերություն ձեռագիր ստորագրության կամ նոտարական դրոշմակնիքի, որոնք նույնն են բոլոր ստորագրված և վավերացված փաստաթղթերի համար և չեն արտացոլում փաստաթղթի բովանդակությունը, արդեն թվային ստորագրված փաստաթուղթը չի կարող փոփոխվել, քանի որ փաստաթղթի ցանկացած փոփոխություն անվավեր է դարձնում թվային ստորագրությունը, էլեկտրոնային փաստաթուղթը թվային եղանակով ստորագրողը չի կարող հերքել իր իրավազորությունը։ Էլեկտրոնային փաստաթուղթը թվային ստորագրվել է իր ցանկությամբ և անձնական PIN-PIN-կոդով, որի վկայությունն են ստորագրված փաստաթղթի տեսանելի տվյալները։
  • Ո՞վ կարող է ունենալ «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացում և/կամ թվային էլեկտրոնային ստորագրություն:
    «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու, որն ունի Հանրային ծառայությունների համարանիշ և նույնականացման քարտ/անձնագիր և Վիվա-ՄՏՍ-ի ցանցում գրանցված բջջային հեռախոսահամար: «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայության համար կարող են գրանցվել միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները: Ներկայումս կորպորատիվ հաճախորդները չեն կարող ձեռք բերել «Մոբայլ ԱյԴի»/թվային էլեկտրոնային ստորագրություն:
  • Ի՞նչ է անհրաժեշտ «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելու համար:
    «Մոբայլ ԱյԴի»/ բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելու համար բաժանորդը Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում պետք է փոխի իր SIM/USIM քարտը mSIM-ի: mSIM-ն ունի ներկառուցված ափլեթ, որն ապահովում է «Մոբայլ ԱյԴի» համակարգի ապահով աշխատանքը: mSIM քարտի փոխարինման գինը 500 դրամ է:
  • Արդյո՞ք «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը կարելի է ակտիվացնել ոչ սմարթ հեռախոսների վրա, թե՞ այն հասանելի է միայն սմարթֆոնների համար:
    Այո, «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը հասանելի են բոլոր սմարթֆոնների և այլ՝ ոչ սմարթ հեռախոսների համար: Սարքը պետք է պարտադիր ունենա SMS ծառայության հնարավորություն:
  • Ի՞նչ է yesem.am պորտալը:
    www.yesem.am պորտալը նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ապահով համակարգ է: Պորտալի մուտքանունը գրանցված և հաստատված բջջային հեռախոսահամարն է՝ վեցանիշ ձևաչափով՝ 0xx xx xx xx: PIN- կոդը գեներացվում է «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայություններին գրանցվելիս: Փաստաթղթերի ստորագրումը և ստուգումը հնարավոր է իրականացնել նաև www.yesem.am պորտալում: «Yesem» պորտալը հետևում է «Մոբայլ ԱյԴի»-ի միջոցով կատարված բոլոր գործողություններին և պահում է բոլոր գործողությունների մասին տեղեկությունները:
  • Ինչպե՞ս ակտիվացնել «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը:
    Ծառայությունն ակտիվացնելու համար բաժանորդը պետք է անձամբ դիմի Վիվա-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոն՝ անձը հաստատող փաստաթղթով (նույնականացման քարտ կամ անձնագիր և Հանրային ծառայությունների համարանիշ) և իր բջջային հեռախոսով, որից հետո կիրականացվեն հետևյալ գործողությունները. բաժանորդը պետք է ստորագրի «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ակտիվացման դիմումի ձևը, բաժանորդի բջջային հեռախոսահամարի ֆիզիկական քարտը պետք է փոխարինվի mSIM քարտով, եթե դեռ չի փոխարինվել: Անհրաժեշտության դեպքում SIM քարտի փոխարինման ծառայության համար գանձվում է 500 ՀՀ դրամ, քարտը պետք է տեղադրվի բջջային հեռախոսի մեջ և ակտիվացվի, որից հետո սպասարկման կենտրոնի աշխատակիցն ուղարկում է ակտիվացման հարցումը բաժանորդի բջջային քարտին և mSIM քարտի ներկառուցված ափլեթի օգնությամբ բաժանորդը գեներացնում է PIN-կոդը նույնականացման և էլեկտրոնային ստորագրության համար: PIN-կոդը գեներացնելուց հետո «Մոբայլ ԱյԴի»-ն ակտիվանում է համակարգում, նույնականացման PIN-կոդի ակտիվացումից հետո բաժանորդը ստանում է ևս մեկ հրահանգ՝ մուտքագրելու PIN-կոդ՝ վավերացման բջջային խիստ նույնականացման ծառայությունը և/կամ էլեկտրոնային թվային ստորագրությունն ակտիվացնելու համար, եթե հաճախորդը ցանկանում է օգտվել տվյալ ծառայությունից, գրանցումն ավարտելու համար բաժանորդը պետք է 3000 ՀՀ դրամի չափով տարեկան վճար կատարի «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին: Վճարումը կատարվում է Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առկա «ՄոբիԴրամ» տերմինալներով կամ https://www.ekeng.am/en/payments հղմամբ նշված ցանկացած միջոցով
  • Ինչ է «ԷԿԵՆԳ»-ը?
    «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ը («ԷԿԵՆԳ») թույլտվություն տրամադրող պետական կազմակերպություն է, որը կառավարում և աջակցում է հավաստագրերի շնորհմանը, թույլատրում է և էլեկտրոնային ստորագրության հավաստագրեր և էլեկտրոնային ստորագրությունից օգտվելու իրավունք է տալիս տարեկան վճարի դիմաց։ «ԷԿԵՆԳ»-ի մասին առավել մանրամասն տեղեկությունները ներկայացված են https://ekeng.am/ կայքում:
  • «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության համար որևէ վճար կա՞:
    «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունն անվճար է: Միակ վճարը «ԷԿԵՆԳ»-ի տարեկան 3000 դրամ վճարն է, որը վճարվում է https://www.ekeng.am/en/payments հղմամբ նշված ցանկացած միջոցով, և SIM քարտի փոխարինման սպասարկման վճարն է, եթե դրա անհրաժեշտությունը կա։
  • Ի՞նչ է PIN- կոդը։
    PIN- կոդը վեցանիշ ձևաչափով անձնական անվտանգության ծածկագիր է, որը ստեղծվել է բաժանորդի կողմից Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում՝ «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության հարթակում գրանցվելիս: Նույնականացման PIN- կոդի ակտիվացումից հետո Բաժանորդը ստանում է ևս մեկ հրահանգ՝ մուտքագրելու PIN- կոդ՝ վավերացման բջջային խիստ նույնականացման ծառայությունը և/կամ էլեկտրոնային թվային ստորագրությունն ակտիվացնելու համար, եթե հաճախորդը ցանկանում է օգտվել տվյալ ծառայությունից: PIN-կոդերը կարող են նույնը լինել՝ բաժանորդի հայեցողությամբ: PIN-կոդը երբեք չպետք է համօգտագործվի որևէ երրորդ կողմի հետ և պետք է հայտնի լինի միայն օգտատիրոջը: Երրորդ անձի կողմից PIN-կոդը ձեռք բերելը և անօրինական կերպով այն օգտագործելը փաստաթղթեր ստորագրելու նպատակով բաժանորդին չի ազատում պատասխանատվությունից:
  • Ինչպե՞ս փոխել/վերստեղծել PIN--ը:
    PIN-կոդը մոռանալու կամ այն վերականգնելու անհրաժեշտության դեպքում բաժանորդը պետք է դիմի Վիվա-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոն իր սոցիալական համարով և նույնականացման քարտով/անձնագրով՝ PIN- կոդը վերականգնելու համար: Ծառայությունը մատուցվում է անվճար։
  • Արդյո՞ք «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը հասանելի են արտասահմանում:
    Արտասահմանում գտնվելիս «Մոբայլ ԱյԴի»/ բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունը հասանելի է, եթե ռոումինգ ծառայությունն ակտիվացված է, քանի որ «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայության համար անհրաժեշտ է SMS ծառայության հասանելիություն։ Վճարները կիրառվում են այն դեպքում, երբ գանձվում են ռոումինգի վճարները:
  • Իսկ ի՞նչ կլինի, եթե բջջային համարը փոխվի:
    Բջջային հեռախոսահամարի փոփոխման դեպքում գործող «Մոբայլ ԱյԴի»/ բջջային խիստ նույնականացումը և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը կդադարեցվեն, և նոր բջջային հեռախոսահամարը պետք է ակտիվացվի ստուգման նույն ընթացակարգով:
  • Իսկ ի՞նչ կլինի, եթե mSIM քարտը գողացվի/կորցվի:
    Եթե mSIM քարտը կորել է կամ գողացվել է, ապա բաժանորդը պետք է դիմի Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն՝ քարտի փոխարինման համար: Ընթացիկ «Մոբայլ ԱյԴի»/ բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրությունը նույն վավերականությամբ հասանելի կլինի նոր բաժանորդագրության համար:
  • Կա՞ արդյոք «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության վավերականության ժամկետ:
    «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունն ունի 10 տարի վավերականության ժամկետ: Հաճախորդը կտեղեկացվի երկարաձգման մասին վավերականության ժամկետի ավարտից 15 օր առաջ, որից հետո հաճախորդը պետք է այցելի Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն՝ նոր «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունն ակտիվացնելու համար:
  • Ի՞նչ կլինի հեռախոսահամարը այլ օպերատորի ցանց տեղափոխելու դեպքում։
    Եթե բջջային հեռախոսահամարի սեփականատերը դիմում է հեռախոսահամարը այլ օպերատորի ցանց տեղափոխելու համար, ապա գոյություն ունեցող «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կդադարեցվի:
  • Ի՞նչ կլինի, եթե հեռախոսահամարի սեփականատերը փոխվի:
    Բջջային հեռախոսահամարի սեփականատիրոջ փոփոխության դեպքում «Մոբայլ ԱյԴի»/ բջջային խիստ նույնականացման և/կամ թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կդադարեցվի:
  • Իսկ ի՞նչ կլինի, եթե բջջային հեռախոսահամարը կասեցվի:
    «Մոբայլ ԱյԴի»/բջջային խիստ նույնականացման և թվային էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կասեցման դեպքում չի գործի, քանի որ այն պահանջում է ակտիվ SMS ծառայություն, որը կասեցվելու ժամանակ կարգելափակվի: Իսկ նորից միանալուց հետո ծառայությունը կրկին կաշխատի պատշաճ կերպով:
  • Ինչպե՞ս ստորագրել փաստաթուղթը «Մոբայլ ԱյԴի»-ով:
    Փաստաթղթերի ստորագրման համար հաճախորդը կարող է օգտվել https://yesem.am/documentsigning/ հարթակից կամ փաստաթղթեր ստորագրել «Մոբայլ ԱյԴի»-ի ինտեգրված ծառայություն մատուցողների հարթակներում:
  • Ո՞ր ծառայություններն են հասանելի «Մոբայլ ԱյԴի»-ի միջոցով:
    «Մոբայլ ԱյԴի»-ի միջոցով հաճախորդը կարող է օգտվել բջջային խիստ նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ծառայություններից:
  • Ինչպե՞ս վերբեռնել փաստաթուղթը yesem.am հարթակ։
    Հաճախորդը պետք է մուտք գործի https://yesem.am/documentsigning/ կայք, անցնի նույնականացում, վերբեռնի փաստաթղթերը (MS Word և PDF ձևաչափով) և ստորագրի դրանք։ Նույն էջից մուտք գործելուց հետո ստորագրված փաստաթուղթը կարելի է ներբեռնել:
  • Ինչպե՞ս ստորագրել փաստաթուղթը yesem.am-ում։
    Հաճախորդը պետք է մուտք գործի https://yesem.am/documentsigning/ կայք, անցնի նույնականացում, վերբեռնի փաստաթղթերը (MS Word և PDF ձևաչափով) և ստորագրի դրանք՝ օգտագործելով հեռախոսի PIN-կոդը: Հաճախորդը կարող է կառավարել «Մոբայլ ԱյԴի»-ի ծառայությունները նաև https://yesem.am/selfcare/ հարթակի միջոցով, որն ապահովում է «Մոբայլ ԱյԴի»-ի բոլոր գործարքները ստուգելու, PIN--ը վերականգնելու, ափլեթի լեզուն փոխելու գործառույթներ:
 
  • Իրավական տեղեկատվություն
    • Օգտվելու պայմաններ
    • Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ
  • Տեղեկատվական անվտանգություն
    • Բջջային անվտանգություն
  • Մոբայլ ԱյԴի
    • Հաճախ Տրվող Հարցեր
    • Ծառայության տրամադրման ընդհանուր կանոններ
    • Որտե՞ղ կարելի է օգտագործել «Մոբայլ ID»-ն
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

 

 © 2022 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

ՆերբեռնելApp Store
ՆերբեռնելGoogle play
Загрузите наWindows Store
18+

 

 

Sitemap

X
Շնորհակալություն, մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ:
Հեռախոսահամար *
Էլ. փոստ *
Ներկայացրեք հարցը կամ առաջարկը *
Ստանալ էլ. հաղորդագրություններ Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից
Թարմացնել

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: