Համարի տեղափոխումը Վիվա-ՄՏՍ դարձել է է՛լ ավելի պարզ և արագ: Այժմ Վիվա-ՄՏՍ-ի ցանց տեղափոխման դիմումը կարելի է ներկայացնել նաև առցանց: Դրա համար պարզապես պետք է մեր առցանց խանութի հարթակում լրացնել մի քանի տվյալ: Այնուհետև Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցը կարճ ժամանակ անց կապ կհաստատի դիմողի հետ՝ տեղափոխման հետ կապված գործողություններն ավարտին հասցնելու համար:
Հեռախոսահամարի տեղափոխման առցանց դիմումը հասանելի է այս հղմամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: