• English
  • Հայերեն
  • English
  • Հայերեն

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2020 թվականը Ընկերության համար ամենադժվար ժամանակահատվածն էր՝ հիմնադրումից ի վեր: Ոչ միայն COVID-19-ը մեզ բոլորիս կանգնեցրեց մարդկային և մարդասիրական աննախադեպ մարտահրավերների առաջ, այլ նաև պատերազմն իրական սպառնալիք դարձավ մեր հայրենիքի, ընտանիքների և ողջ ազգի համար։ Այս հարցում մենք համատեղեցինք մեր ջանքերը՝ ստեղծելու ավելի մեծ արժեք և շարունակելու հաղթահարել մեր առջև դրված դժվարությունները։ Մեր ապրանքատեսակներին և ծառայություններին ավելի շատ նորամուծություններ ավելացնելով՝ մենք ձգտում ենք մեր բաժանորդների առօրյան դարձնել ավելի հարթ և հեշտ: Բարելավելով մեր թիմի հմտություններն ու գիտելիքները՝ մենք ամրապնդում ենք մեր մրցակցային առավելությունը շուկայում և զարգացնում մեր մարքեթինգային ռազմավարությունը: Դժվարությունները հսկայական են, սակայն ավելի քան 1200 առաջադեմ և խելացի աշխատողների և ավելի քան 2 միլիոն բաժանորդների օգնությամբ մենք համախմբվում ենք՝ հաղթահարելու մարտահրավերները և դրանք վերածելու նոր հնարավորությունների:

 

ՀԱՄԱՎԱՐԱԿԸ

COVID-19 համավարակը շատ անորոշություններ առաջացրեց, և մենք՝ որպես ընկերություն, արագորեն արձագանքեցինք՝ պաշտպանելով մեր աշխատակիցներին և անցնելով աշխատանքի նոր ռեժիմի, որը նույնիսկ բիզնեսի շարունակականության ամենածայրահեղ ծրագրերով նախատեսված չէր: Տանից աշխատելու այս լայնածավալ փորձը մեզ օգնեց հասկանալ գրասենյակների դերը աշխատանքում, և մենք փորձեցինք ավելի ստեղծագործ և համարձակ կերպով մոտենալ աշխատանքի կազմակերպման հարցին: Եվ, իհարկե, առաջին քայլը պետք է լիներ աշխատանքային գործընթացի վերակազմակերպումը, քանի որ մեկուսացման շրջանում մենք ձգտել ենք գտնել համագործակցության և գործընկերության ավելի ակտիվ և արդյունավետ ուղիներ և ապահովել ամենակարևոր գործընթացների հեռավար իրականացումը:

 

ՔԱՅԼ ԴԵՊԻ «ԹՎԱՅԻՆ»       ԱՊԱԳԱ

Մենք գնում ենք դեպի «թվայնացում» և համարձակ քայլերով մեր գործունեության շրջանակին ավելացնում ենք թվային ծառայություններ։ Սա նշանակում է, որ Ընկերության ռազմավարության հիմքում ոչ միայն ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցումն է, այլ նաև ՏՏ լուծումների, ապրանքատեսակների և հավելվածների բազմազանությունը: Վիվա-ՄՏՍ-ը, լարված մրցակցության պայմաններում պահպանելով բջջային կապի շուկայի մոտ 60%-ը, ունի ռազմավարական զարգացման յուրահատուկ մոդել։ Վիվա-ՄՏՍ-ի կարևոր առաքելությունն է աջակցել այն ստարթափներին, որոնք հանդես են գալիս յուրահատուկ նորարարական գաղափարների ներդրմամբ և մշակմամբ։ Ըստ այդմ, այսօր Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է մի շարք ժամանցային ծառայություններ, առողջ ապրելակերպի և կրթական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և շատ այլ օգտակար լուծումներ ` բիզնեսի և ֆինանսների արդյունավետ կառավարման համար և այլն։

 

ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ

«X», «Y» և «Z» սակագնային պլանների 2018-2019 թվականներին մշակված նոր ապրանքային շարքը պարբերաբար թարմացվում է՝ առաջարկելով նորություն և նորարարություն։ Այսօր մենք առաջարկում ենք «Zoom», «Skype», «Viber», «WhatsApp», «Facebook», «YouTube», «Tiktok», ինչպես նաև մեր առօրյայի անբաժանելի մաս դարձած ամենատարածված թվային շատ այլ հարթակների անսահմանափակ օգտագործում:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ        ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Վիվա-ՄՏՍ-ի առաքելության առանձնահատուկ մասն է: Վերջին 15 տարիների ընթացքում Ընկերությունը հսկայական ներդրումներ է կատարել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների բարելավման ուղղությամբ: Սոցիալական ներդրումների շրջանակում Ընկերությունը նաև կիրառում է նորարարական լուծումներ, մասնավորապես՝ մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում ներդնելով այլընտրանքային էներգիայով սնուցվող՝ լուսավորության ու ջեռուցման ժամանակակից ու ծախսարդյունավետ համակարգեր:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄՇԱԿՈՒՅԹ   ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ

Վիվա-ՄՏՍ-ն ունի պատասխանատվության և նվիրվածության բարձր զգացում իր աշխատակիցների նկատմամբ: Բաց լինելու պատրաստակամության, գործընկերության և գործարար բարեվարքության սկզբունքների հիման վրա ժամանակի ընթացքում ձևավորվել են Վիվա-ՄՏՍ-ի վարվելակերպի կանոնները։ Վիվա-ՄՏՍ-ի և նրա աշխատակիցների միջև երկարաժամկետ վստահության հիմքում Ընկերության անթերի գործարար էթիկան է՝ հիմնված խստագույն կերպով օրենսդրության պահպանման, համաշխարհային լավագույն փորձի և բիզնեսավարման բարձր չափանիշների վրա: Ունենալով կայացած կորպորատիվ մշակույթ և կորպորատիվ արժեքներ՝ Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդում է՝ օրինակ ծառայելով մյուսներին: Ընկերությունը խրախուսում է ընդունել էթիկական սկզբունքները և կանոնակարգերը, որոնք դարձել են մեր առօրյա գործունեության անբաժան մասը:

ՀԱՃԱԽՈՐԴԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցում է 2 միլիոնը, և նրանցից յուրաքանչյուրը հսկայական ազդեցություն ունի մեր բեկումնային հաջողության և կայացած կազմակերպություն դառնալու գործում: Նրանց վերաբերմունքը՝ հավատարմությունն ու վստահությունը, համակրանքն ու քննադատությունը, գնահատանքն ու պահանջկոտությունը, օգնել են, որպեսզի մենք դառնանք այն, ինչ այսօր կանք:

MTS
Տարեկան հաշվետվություն 2020
  • Պաշտոնական Նախազգուշացում
  • Ընկերության Մասին
    • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
    • ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ
    • 2020 Թ. ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Կորպորատիվ Կառավարում
  • Ղեկավարության զեկույց
    • ՄԵՐ ԲԻԶՆԵՍՆ՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ
    • ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
    • ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ (BIG DATA)
    • ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
    • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ՝ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՑԱՆՑ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ (ԹՎԱՅԻՆ) ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ և ՀԱՏՈՒԿ ԱՋԱԿՑՈՒՄ
    • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ (ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ԲԱԶՄԱԿԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐ)
    • ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
    • ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՈՄԵՐՑԻԱ
    • ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
    • ԲԻԶՆԵՍ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
  • Ֆինանսական Հաշվետվություն
  • Կայուն Զարգացում
    • ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
    • ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
    • ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ ՄԵՐ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    • ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Լրացուցիչ Տեղեկատվություն
< clippath id="clip-path"> < rect class="cls-1" x="43.47" y="0.47" width="532.06" height="532.06" rx="140.28" /> > < clippath id="clip-path">
X